Մի մարդ հարցնում է լեռնականին.
– Լսի՛ր, լեռնական, այդ ինչպե՞ս ես դու այդքան հեշտ անցնում անդունդի վրա դրված ծառի բնի վրայով, այն դեպքում, երբ ես հայտնվում եմ այդ ծառի բնի վրա, իմ ծնկները վախից դողում են և այլևս առաջ շարժվել չեմ կարողանում:
– Երբ ես այդ ծառի վրայով անցնում եմ այն մյուս կողմը, ես գնում եմ ջուր բերելու, իսկ իմ ընտանիքը առանց ջրի ծարավից կմեռնի: Իսկ երբ ետ եմ վերադառնում, ես այնպես եմ ուզում որքան հնարավոր է շուտ տեսնել իմ ընտանիքը, որ նույնիսկ մոռանում եմ անդունդի մասին:
– Եվ հիմա ես ինչպե՞ս հաղթահարեմ իմ վախը, ինչպե՞ս անցնեմ անդունդի վրայով և չվախենամ:
– Միայն մեծ ցանկությունը և ծայրահեղ կարիքը կարող են քեզ ստիպել մոռանալ, որ դու անցնում ես անդունդի վրայով: