fbpx

Հիտլերի փորձերի լուսանկարները, որոնք պետք է վերացված լինեին։ Մի քանի հետաքրքիր դրվագ նրա կյանքից

1925թ. 35 ամյա Ադոլֆ Հիտլերը դուրս է գալիս բանտից, ոտեղ նա հայտնվել էր հեղափոխություն անելու փորձի համար։ Բանտարկված լինելով նա գրում է իր ինքակենսագրական մանիֆեստը՝ Mein Kampf («Իմ պայքարը») և պատրաստվում է գրավել Գերմանիայի իշխանությունը։

Հիտլերի տաղանդներից մեկն էր նաև հռետորական վարպետությունը։ Նա մշակել էր հասարակության առջև ելույթ ունենալու իր մեթոդները՝ նրա ճառերը սկսվում էին բավական սառնաշունչ, բայց լսարանի ակտիվացման և արբեցման հետ մեկտեղ՝ հռետորը թատերայնորեն մեծացնում էր իր հիպնոտիկ ազդեցությունը լսարանի վրա։

Հիտլերի այս ունակությունը ի ծնե չէր։ Նա չափազանց շատ էր ամաչում իր արտաքինից և ցանկանում էր համոզվել, որ իր վիզուալ ազդեցությունը նույն կերպ համոզիչ է՝ ինչպես բառերը։ Այդ պատճառով, ապագա Ֆյուրերը խնդրում է իր անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանին լուսանկարել իրեն ելույթներից առաջ կատարվող փորձերի ընթացքում։ Նա ցանկանում էր փորձարկել տարբեր ժեստեր և արտահայտություններ, որպեսզի հետո, դիտելով լուսանկարները, ընտրեր լավագույններն ու վատագույները։

Չնայած Հիտլերը հրամայել էր Հոֆմանին վերացնել այդ լուսանկարները, այնուամենայնիվ լուսանկարիչը պահպանում է դրանք իր ստուդիայում։ Հետագայում նա հրապարակում է այդ լուսանկարները «Հիտլերը իմ ընկերն էր» մեմուարներում։

Hitlerembarrassingphotos01 Hitlerembarrassingphotos02 Hitlerembarrassingphotos03 Hitlerembarrassingphotos04 Hitlerembarrassingphotos05 Hitlerembarrassingphotos06 Hitlerembarrassingphotos07 Hitlerembarrassingphotos08 Hitlerembarrassingphotos09 Hitlerembarrassingphotos10 Hitlerembarrassingphotos11 Hitlerembarrassingphotos12 Hitlerembarrassingphotos13 Hitlerembarrassingphotos14

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հիտլերի փորձերի լուսանկարները, որոնք պետք է վերացված լինեին։ Մի քանի հետաքրքիր դրվագ նրա կյանքից
ԹԵՍՏ. 10-ից երկուսն են կարողանում պատասխանել այս հարցերին