fbpx

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Տրամադրությունը բարձրացնելու համար պետք է ճիշտ սնվել: Ճիշտ սնունդը ընդունակ է նվազեցնելու սթրեսը, բարելավելու ընդհանուր ինզնազգացողությունը և իրոք կան այնպիսի օգտակար և համեղ միջոցներ, որոնք կարող են օգնել վերականգնել կյանքի ուրախությունը:

Ներկայացնում ենք այն  մթերքների ցանկը,  որոնք կարող են բարձրացնել նույնիսկ ամենավատատես մարդու տրամադրությունը:

1. Ծնեբեկ

 

Ծնեբեկի մեկ կոթի մեջ 20 տոկոս ֆոլաթթու է պարունակվում: Մեծ Բրիտանիայի թագավորական քոլեջի հետազոտությունները ցույց են տվել, որ այդ թթվի պակասը տրամադրության անկման է հանգեցնում, ծանր դեպքերում՝ նույնիսկ նյարդահոգեկան խնդիրներ կարող է առաջացնել: Խորհուրդ է տրվում 4 եփած ծնեբեկ ուտել:

2. Հնդկահավ

Հնդկահավի մեջ կան մեծ քանակությամբ ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են սերոտոնինի վերամշակման համար, որն էլ օգնում է ձեզ հանգիստ ու գոհ լինել: Խորհուրդ է տրվում 200 գրամ խաշած հնդկահավ ուտել:

3. Նարինջ

Մեկ նարնջի մեջ կա ռեկորդային թվով վիտամիններ, որոնք թեթևացնում են լարվածությունը:  Նարինջը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C որն էլ սթրեսի ժամանակ բարենպաստ ազդեցություն է գործում օրգանիզմի վրա: Խորհուրդ է տրվում օրը մեկ նարինջ ուտել:

4. Պանիր

Պանիրը հարուստ է սպիտակուցներով և տրիպտոֆան-ամոնաթթուներով, որոնք խթանում են էնդոֆրինի արտադրությանը: Լոնդոնյան Mood food երջանկության համակարգի համաձայն` առանց պանրի օգտագործման երջանիկ դառնալն այնքան էլ հեշտ չէ: Իսկ պանրի տեսակներից ամենաօգտակար ճանաչվել է ռոկֆորը:

5. Շոկոլադ

Իհարկե երջանկության համար անհրաժեշտ այս մթերքների վարկանիշն առանց շոկոլադի պատկերացնել անհնար է, իսկ ավելի հստակ` առանց դրա դառը սալիկների: Մուգ շոկոլադը էնդոֆրինի կտրուկ արտադրություն է ապահովում, ինչպես նաև հանգստության համար պատասխանատու՝ մագնիեզիումի պաշարներով է հարուստ:

Հրապարակման ներկայացրեց՝ Աստղիկ Մարգարյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տրամադրությունը բարձրացնող մթերքներ
Ճշմարտություն Կենդանակերպի նշանների կանանց մասին