Տրամադրությունը բարձրացնելու համար պետք է ճիշտ սնվել: Ճիշտ սնունդը ընդունակ է նվազեցնելու սթրեսը, բարելավելու ընդհանուր ինզնազգացողությունը և իրոք կան այնպիսի օգտակար և համեղ միջոցներ, որոնք կարող են օգնել վերականգնել կյանքի ուրախությունը:
Ներկայացնում ենք այն մթերքների ցանկը, որոնք կարող են բարձրացնել նույնիսկ ամենավատատես մարդու տրամադրությունը:
1. Ծնեբեկ
Ծնեբեկի մեկ կոթի մեջ 20 տոկոս ֆոլաթթու է պարունակվում: Մեծ Բրիտանիայի թագավորական քոլեջի հետազոտությունները ցույց են տվել, որ այդ թթվի պակասը տրամադրության անկման է հանգեցնում, ծանր դեպքերում՝ նույնիսկ նյարդահոգեկան խնդիրներ կարող է առաջացնել: Խորհուրդ է տրվում 4 եփած ծնեբեկ ուտել:
2. Հնդկահավ
Հնդկահավի մեջ կան մեծ քանակությամբ ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են սերոտոնինի վերամշակման համար, որն էլ օգնում է ձեզ հանգիստ ու գոհ լինել: Խորհուրդ է տրվում 200 գրամ խաշած հնդկահավ ուտել:
3. Նարինջ
Մեկ նարնջի մեջ կա ռեկորդային թվով վիտամիններ, որոնք թեթևացնում են լարվածությունը: Նարինջը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C որն էլ սթրեսի ժամանակ բարենպաստ ազդեցություն է գործում օրգանիզմի վրա: Խորհուրդ է տրվում օրը մեկ նարինջ ուտել:
4. Պանիր
Պանիրը հարուստ է սպիտակուցներով և տրիպտոֆան-ամոնաթթուներով, որոնք խթանում են էնդոֆրինի արտադրությանը: Լոնդոնյան Mood food երջանկության համակարգի համաձայն` առանց պանրի օգտագործման երջանիկ դառնալն այնքան էլ հեշտ չէ: Իսկ պանրի տեսակներից ամենաօգտակար ճանաչվել է ռոկֆորը:
5. Շոկոլադ
Իհարկե երջանկության համար անհրաժեշտ այս մթերքների վարկանիշն առանց շոկոլադի պատկերացնել անհնար է, իսկ ավելի հստակ` առանց դրա դառը սալիկների: Մուգ շոկոլադը էնդոֆրինի կտրուկ արտադրություն է ապահովում, ինչպես նաև հանգստության համար պատասխանատու՝ մագնիեզիումի պաշարներով է հարուստ:
Հրապարակման ներկայացրեց՝ Աստղիկ Մարգարյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]