Երբ մենք հիվանդանում ենք, շտապում ենք կուլ տալ որքան հնարավոր է շատ դեղահաբեր, որպեսզի որքան հնարավոր է արագ ոտքի կանգնեք։ Բայց չէ՞ որ դեղերի մեծ մասը հայտնվելով մեր օրգանիզմում սպանում են ոչ միայն հիվանդածին մանրէները։ Դրանից տուժում են և՛ մեր երիկամները, և՛ լյարդը, և՛ սիրտը և՛ նույսիսկ ուղեղը։ Սակայն շատ դեպքերում դեղահաբերը հնարավոր է փոխարինել բնական առողջարար միջոցներով։
Եվ այսպես, ներկայացնում ենք ԹՈՓ 6 ամենաէֆեկտիվ բնական հակաբիոտիկները.
1. Լոռամրգի
Հրաշագործ հակաբիոտիկ։ Օրգանիզմի վրա ազդում է որպես ուժեղ հակաբիոտիկ և հակավիրուսային միջոց։ Մաքրում է միզապարկը և միզածորանները հիվանդածին մանրէներից։
2. Հապալաս
Ուղղակի անփոխարինելի է մրսածության ժամանակ։ Տեսքով նման է լոռամրգին, ուղղակի մի փոքր ավելի փոքր են հատիկները։ Իր բակտերիասպան հատկություններով հապալասը չի զիջում արհեստական հակաբիոտիկներին։ Նաև օժտված է թեթև միզամուղ և հակաբորբոքային հատկություններով։
3. Կապույտ հապալաս
Կապույտ հապալասը բնական ջերմիջեցնող և ցավազրկող միջոց է։ Օգտագործելով այս հատապտուղը, կարելի է ձերբազատվել նույնիսկ խրոնիկ բորբոքումներից։ Այն ազդում է նույն կերպ, ինչպես հակաբիոտիկը։
4. Ծովաբողկի արմատ
Ծովաբողկի արմատը պարունակում է մանանեխի յուղ և էնզիմ։ Եթե այս երկու նյութերը իրար խառնենք, դրանք թթվածնի ազդեցությամբ վեր են ածվում ալիլային մանանեխի յուղի՝ ուժեղագույն հակաբիոտիկ միջոց։
5. Սխտոր
Սխտորը ոչնչացնում է վնասակար մանրէները, աղիքային մակաբույծներին և վիրուսներին՝ արյունից և շնչուղիներից։ Այն նաև ունի հակաքաղցկեղային և հակաօքսիդանտ հատկություններ, որի շնորհիվ օրգանիզմը հաջողությամբ ազատվում է վնասակար նյութերից։
6. Ռեհան
Էֆեկտիկ բնական հակաբիոտիկ է։ Ի շնորհիվ իր ախտազերծող և մանրէասպան հատկությունների՝ ամրապնդում է օրգանիզմը և պայքարում ինֆեկցիաների դեմ։