Շատ մարդկանց մոտ ոսկին ասոցացվում է հարստության և ճոխության հետ: Բայց պարզվում է, որ ոչ ոսկին և ոչ էլ պլատինը չեն համարվում աշխարհի ամենաթանկարժեք նյութը: Այս ցուցակում մենք հավաքել ենք ամենաթանկարժեք նյութերը՝ 1գ հաշվարկով: Պատրաստվեք զարմանալուն.
20. Սպիտակ տրյուֆել
Գինը՝ 1 գ-ը 3 եվրո:
Այս սունկը օգտագործվում է տարատեսակ խոհարարական դելիկատեսներ պատրաստելու համար և բարձր է գնահատվում իր յուատեսակ համի համար:
19. Շաֆրան
Գինը՝ 1գ-ը 11.13$:
Շաֆրանը աշխարհի ամենաթանկարժեք համեմունքն է: Բացի խոհանոցից, այն օգտագործվում է նաև դեղերում, քանի որ ունի օգտակար հատկությունների մեծ սպեկտր:
18. Իրանական սև խավիար
Գինը՝ 1գ-ը 35$
Վայելել իրանական սև խավիար՝ կարող են իրենց թույլ տալ միայն շատ ունևոր մարդիկ:
17. Ոսկի
Գինը՝ 1գ-ը 39.81$
Այս մետաղն օժտված է մեծ էլեկտրահաղորդականությամբ և չի ենթարկվում կոռոզիայի: Այդ պատճառով բացի ոսկերչությունից, այն օգտագործվում է էլեկտրոնիկայի մեջ։
16. Ռոդիում
Գինը՝ 1գ-ը 45$
Ռոդիումը՝ ազնիվ մետաղ է, առավելապես օգտագործվում է եռակի կատալիտիկ կոնվերտորներում՝ ավտոմեքենաներում ածխաթթու գազի արտանետումները կրճատելու համար։
15. Պլատին
Գինը՝ 1գ-ը 48$
Բացի ոսկերչությունից, պլատինը օգտագործում են նաև քիմիական արտադրության մեջ։
14. Ռնգեղջյուրի եղջյուր
Գինը՝ 1գ-ը 55$
Համարվում է, որ ռնգեղջյուրի եղջյուրը կարող է բուժել շատ հիվանդություններ, նույնիսկ այնպիսիք, ինչպիսին է՝ քաղցկեղը։
13. Դեմքի կրեմ Crème de la Mer
Գինը՝ 1գ-ը 70$
Ասում են իբր սա հրաշագործ միջոց է, որն ունակ է կանգնեցնել ծերանալու ընթացքը և որ դա ամեն օր օգտագործում են հոլիվուդյան աստղերը։
12. Հերոին
Գինը՝ 1գ-ը 110$
Ուժեղ թմրանյութ՝ կարող է առաջ բերել ցնցումներ և նույնիսկ կոմա։
11. Մետամֆետամին
Գինը՝ 1գ-ը 120$
Արագ կախվածություն առաջացնող թմրանյութ, որն առաջացնում է էյֆորիայի կարճատև զգացողություն։
10. Կոկաին
Գինը՝ 1գ-ը 600$
Լայն տարածված թմրանյութ։
9. LSD
Գինը՝ 1գ-ը 3000$
LSD-ն հոգեմետ նյութ է, որն առաջացնում է հալյուցինացիաներ։ 1960թ. ԱՄՆ-ում կատարվում էին բազմաթիվ փորձեր LSD-ի օգտագործմամբ։
8. Պլուտոնիում
Գինը՝ 1գ-ը 4000$
Այս ռադիոակտիվ մետաղը օգտագործվում է ատոմային զենքերի արտադրության մեջ, հանդիասանում է վառելանյութ ատոմային ռեակտորներում և օգտագործվում է որպես էլեկտրականության աղբյուր տիեզերական ապարատներում։
7. Տաաֆեիտ
Գինը՝ 1գ-ը 2500-ից 20 000$
Մանուշակագույն հազվագյուտ այս հանքանյութը միլիոն անգամ ավելի հազվադեպ են գտնում, քան ալմաստը։
6. Տրիտիում
Գինը՝ 1գ-ը 30 000$
Այս գերծանր ջրածինը երբեմն օգտագործվում է լուսարձակող ցուցանակներում։
5. Ադամանդ
Գինը՝ 1գ-ը 65 000$
Այս անգույն թանկարժեք քարը համարվում է գերկարծր նյութ, այդ պատճառով բացի ոսկերչական իրերից, այն ալմաստի տեսքով օգտագործվում է նաև մետաղների հղկման, բետոնի կտրման, խճաքարերի աղացման և նույնիսկ գրանիտի և մարմարի կտրման համար։
4. Պեյնիտ
Գինը՝ 1գ-ը 300 000$
Պեյնիտը համարվում է հանքանյութերից ամենահազվագյուտը։ Կարծիք կա, որ այս քարը կարողանում է բուժել բազմաթիվ հիվանդություններ։
3. Կալիֆորնիում
Գինը՝ 1գ-ը 27 միլիոն $
Այս ռադիոակտիվ քիմիական տարրը օգտագործվում է նավթային շերտերի և հորատանցքներում ջրի որոնման համար նախատեսված սարքերում։
2. Ժադ քար
Գինը՝ 1գ-ը 170 միլիոն $
Նեֆրիտի և ժադեիտի ագրեգատ՝ այս քարը գնահատվում է 170 միլիոն դոլար։
1. Հականյութ
Գինը՝ 1գ-ը 100 տրիլիոն $
Սա աշխարհում ամենաթանկարժեք նյութն է։ Գիտնականները նոր-նոր են սկսել լաբորատոր պայմաններում ստանալ այն և ուսումնասիրել։ Հնարավոր է, հեռավոր ապագայում, հականյութը կօգտագրծվի որպես վառելանյութ տիեզերանավերի համար։