✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Առակ երեք մեղքերի մասին

Երրորդն ամենավատն է․․․
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

– Կա երեք մեղք,- ասաց իմաստունը։ Ամբոխը քարացավ։

– Առաջին մեղքը ՉԱՐԱԽՆԴՈՒԹՅՈՒՆՆ է: Եթե ​​հարևանի կովը սատկել է, սա ուրախանալու առիթ չէ։ Ես չեմ ասում, որ պետք է ինչ-որ կերպ օգնես հարևանիդ, բայց գոնե պետք չէ ուրախանալ ուրիշի դժբախտությամբ։ Ձեր հարևաններն էլ մարդիկ են, նրանց վատը մի ցանկացեք։

Ամբոխը հավանություն տալով ծափահարեց:

Իմաստունը սպասեց, որ ծափահարությունները դադարեն և շարունակեց.

– երկրորդ մեղքը ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է:

Եթե ​​նույնիսկ մեկ կով ունես, թեկուզ ծեր ու հիվանդ, թեկուզ քիչ է կաթ տալիս, մի հուսահատվիր։ Ուրախացիր կյանքով: Այո, նա ծեր է և հիվանդ, բայց այնուամենայնիվ կով է։ Ոմանք, օրինակ, ընդհանրապես կով չունեն։

Ամբոխը կրկին հավանություն տալով ծափահարեց:

Իմաստունը սպասեց, մինչև աղմուկը դադարի, բայց այդ ընթացքում ամբոխի միջից լսվեց մեկի ձայնը.

– Եթե ես չեմ հուսահատվում և ուրախանում եմ, որ կով ունեմ, իսկ ինչ-որ մեկը չունի, ստացվում է, որ ես ուրախ եմ, որ այդ մեկն ավելի վատ է ապրում, քան ես, և դա արդեն չարախնդություն է:

Ամբոխը լռեց՝ խորհելով ասվածի մասին, իսկ իմաստունը եզրափակեց իր խոսքը.

– Երրորդ մեղքը ՏԱՂՏԿԱԼԻՈՒԹՅՈՒՆՆ Է։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Առակ երեք մեղքերի մասին
Ոճաբանների խորհուրդը․ ինչ գույն կրել ամռանը և ինչու
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց