Այս ո՞նց եմ հոգնել էս ամեն ինչից.
Հոգնել եմ կյանքի անվերջ պայքարից,
Հոգնել եմ ցավից, հոգնել եմ ստից,
Հոգնել եմ անդուր էս դառը կտից:
Հոգնել եմ անվերջ մտածմունքներից,
Հոգնել աշխարհիս անգույնությունից:
Հոգնել եմ սևից, սպիտակից նույնպես,
Հոգնել եմ չարից, բարուց՝ առավել քան:
Հոգնել եմ զգալուց, չզգալուց նույնպես,
Ներսումս տիրող դատարկությունից,
Անվերջ անհանգիստ այս հիմար սրտից:
Հոգնել եմ նույնիսկ ինքս ինձանից:
Հոգնե՜լ եմ…
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓