fbpx

20 ճշմարտություն, որոնք զգայուն մարդու համար դժվար է ընդունել

Բոլորս էլ գիտենք, որ աշխարհը հեռու է ամենապարզ և բարեհամբույր վայր կոչվելուց: Ողջ կյանքի ընթացքում մենք բախվում ենք շատ բաների, որոնք մեծապես ազդում են մեր զգացմունքների վրա: Որոշ մարդիկ չափազանց դժվար են ընդունում տհաճ ճշմարտությունները:

Ահա 20 ճշմարտություն, որոնք զգայուն մարդու համար դժվար է ընդունել.

1. Եթե սիրում եք մեկին կամ ինչ-որ մեկը սիրում է ձեզ, դա չի նշանակում, որ դա ձեզ երջանիկ կդարձնի:

2. Անկախ նրանից, թե որքան լավ ընկեր եք փորձում լինել, դուք չեք կարող ազդել այն մարդու վրա, ով չի մտածում ձեր մասին:

3. Ուսուցման գործընթացը միշտ հղի է ձախողմամբ: Առանց ցավի արդյունք չեք ստանա:

4. Ոչ ոք քո կյանքը չի դասավորի քո փոխարեն: Քո ապագան քո ձեռքը վերցրու:

5. Անինքնավստահությունը կարող է փչացնել ձեր ամբողջ կյանքը: Նույնիսկ եթե դուք ինչ-որ բանի պրոֆեսիոնալ եք, առանց ինքնավստահության չեք կարողանա գլուխ հանել առաջադրանքից:

6. Ընտանիքը չի սահմանափակվում գենետիկ կապով: Երբեմն մարդիկ դառնում են ընտանիք, առանց արյունակցական կապի:

7. Միակ մարդը, ում կարող ես լիովին ապավինել, ինքդ ես:

8. Մարդու հետ ծանոթ լինելը, նրա հետ ժամանակ անցկացնելը այլ բան է: Ճշմարիտ ընկեր ունենալը, որը կաջակցի ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում, բոլորովին այլ:

9. Ոմանց հնարավոր չէ օգնել: Որքան էլ փորձեք, ձեր բոլոր ջանքերը դատապարտված կլինեն ձախողման: Նման իրավիճակում ավելի լավ է պարզապես բաց թողնել մարդուն:

10. Դուք չեք կարող ստիպել մարդկանց սիրել ձեզ: Հետևաբար, փորձեք միշտ մնալ այնպիսին, ինչպիսին կաք: Ոմանք կհեռանան, մյուսները կմնան ձեզ հետ:

11. Կարևոր չէ, թե որքան ես սիրում մեկին: Կարևոր չէ, թե որքան եք պատրաստ տալ: Սա դեռ չի երաշխավորում, որ զգացմունքները փոխադարձ կլինեն:

12. Դուք չեք կարող միշտ վերահսկել ձեր կյանքում ամեն ինչ: Որոշ հանգամանքներ ձեզ կցավեցնեն:

13. Սերը միշտ չէ, որ հավերժ է: Եվ, որպես կանոն, միշտ կարող եք փոխարինող գտնել:

14. Անհնար է շտկել ձեր բոլոր սխալները:

15. Կյանքում երաշխավորված են միայն հիվանդությունը, ցավն ու մահը: Մնացած բոլորը պետք է վաստակել քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

16. Երջանկությունն անբաժան է տխրությունից: Եվ սերը չի հաղթում ամեն ինչ:

17. Մարդիկ ձգտում են ավելիին, այնպես որ, եթե դոփեք տեղում, կկորցնեք բոլորին, ում թանկ եք համարում:

18. Շատերը նույնիսկ չեն էլ մտածում, թե որքան իրական են գաղափարները, որոնց հավատում են:

19. Ձեր կյանքում շատ բան կախված է բախտից: Դժվար է ընդունել, որ շատ բան ձեր վերահսկողությունից դուրս է:

20. Մեզանից շատերը ստիպված կլինեն բախվել ծնողների կորստին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
20 ճշմարտություն, որոնք զգայուն մարդու համար դժվար է ընդունել
Բլոգերը դա ոչ պաշտոն է, ոչ էլ պատվավոր կոչում