fbpx

«Մի շտապեցրեք իրադարձությունները: Թույլ տվեք, որպեսզի գործընթացներն ինքնաբերաբար ընթանան»: Տիեզերքի 65 իմաստուն օրենքները

Ոչ մի դեպքում չանտեսեք այս խորհուրդները: Տիեզերքն ապրում է իր օրենքներով և որպեսզի հաջողությունը ուղեկցի Ձեզ Ձեր բոլոր գործերում՝ պետք է իմանալ այս օրենքները: Եվ ոչ միայն իմանալ, այլ նաև հաշվի առնել կյանքում: Եվ հենց այդ ժամանակ Տիեզերքը կսկսի օգնել Ձեզ և երջանկության զգացումը Ձեզ հետ կլինի ամեն առավոտ:

Զինվեք այս սկզբունքներով և եղեք երջանիկ․

1. Դու չես կարող իմանալ ինչն է բարին և ինչն է չարը:

2. Բայց հաստատ իմացիր, պարտադրված բարին՝ չարիք է:

3. Դուք չգիտես, թե ինչ է հարկավոր Տիեզերքին:

4. եթե դու ճիշտ ես, ապա դու ճիշտ չես:

5. Չկա այն, ինչը անվանում են ճիշտ և սխալ, դու չես կարող իմանալ, թե որը որն է:

6. Չկա վատը, կա այն, ինչը քեզ տխրեցնում է:

7. Չկա լավը, կա այն, ինչը քեզ ուրախացնում է:

8. Տիեզերքը չափազանց մեծ է, որպեսզի կարողանաս այն վնասել:

9. Հնարավոր է, որ քո սխալները դա այն է՝ ինչ հարկավոր է Տիեզերքին:

10. Քո սխալները չեն կործանի Տիեզերքը:

11. Մի փնտրիր ճշմարտություն՝ այն գոյություն չունի: Իսկ եթե այն կա, ապա այն քեզ հարկավոր չէ:

12. Մի փնտրիր կյանքի իմաստ, եթե այն գոյություն ունի, ապա գտնվում է կյանքի սահմաններից դուրս:

13. Ինչպե՞ս կորոշես այն բանի նպատակը, ինչ անում ես: Եվ արդյո՞ք այն քեզ է պատկանում:

14. Մի անհանգստացիր քեզ համար: Իրականում Տիեզերքը քեզ չափազանց թանկ է գնահատում, որպեսզի իզուր տեղը կորչես:

15. Մի փնտրիր քո մեղքը։ Ոչնչում քո մեղքը չկա:

16. Մի անհանգստացիր, թե որ ճանապարհով ուղորդես ուրիշին՝ արդյո՞ք դու ես որոշում, թե որ ճանապարհն է ճիշտը և որը սխալ:

17. Եթե այն, ինչն անում ես քեզ համար դժվար է՝ մտածիր, արդյո՞ք դա քեզ պետք է:

18. Արա միայն այն, ինչը քեզ հեշտ է տրվում, բայց արա դա ամբողջ ուժով:

19. Եթե ինչ-որ բան դու անում ես պատահական՝ դու դա անում ես հատուկ:

20. Աջակցիր այն, ինչը քեզ դուր է գալիս, և խուսափիր նրանից, ինչը քեզ դուր չի գալիս:

21. Եթե դու կարող ես ուղղել քո սխալի հետևանքները՝ նշանակում է դու դեռ չես սխալվել:

22. Այն, ինչ պատահում է՝ պատահում է ժամանակին:

23. Հաճախ ճիշտ որոշման փնտրտուքներն ավելի թանկ կարժենան, քան սխալը:

24. Այն, ինչ կատարվում է, կատարվում է անկախ քո կամքից, սակայն քո կամքից է կախված՝ ընդունե՞լ դա, թե՞ ոչ:

25. Եթե կասկածում ես արդյո՞ք ճիշտ ճանապարհով ես գնում՝ վերցրու քեզ ուղեկից, եթե չես կասկածում՝ գնա միայնակ:

26. Լինել ուժեղ՝ նշանակում է լինել միայնակ:

27. Ուժեղը առավել ուժեղ է միայնակ: Դու ինքնդ կարող ես ընտրել, թե ինչպիսին լինել:

28. Յուրաքանչյուր մարդ միայնակ է: Ուժեղն ընդունում և օրհնում է իր միայնությունը:

29. Եղիր հանգիստ և ուշադիր աշխարհի հանդեպ, այդժամ դու բաց չես թողնի ուժի պահը։

30. Երբ դու փորձում ես քո մասին իմանալ ուրիշներից՝ դու նրանց իշխանություն ես ընձեռում քեզ վրա: Այնպես որ եղիր այն չափորոշիչը, ինչ տեղի է ունենում քեզ հետ:

31. Օրհնիր բաց թողնված հնարավորությունները, դու ձեռք ես բերել մեծ հնարավորություններ:

32. Տո՛ւր թեթևությամբ, կորցրո՛ւ թերթևությամբ, հրաժեշտ տուր թեթևությամբ:

33. Մի ափսոսա, որ ուրախությունները քիչ են եղել, դրանով դու ձեռք ես բերում ևս մեկ տխրություն:

34. Սիրի՛ր թշնամուդ, որպեսզի հաղթես:

35. Եթե թշնամին հանկարծակիի է բերել քեզ և դու դեռ ողջ ես՝ նա քո ձեռքերում է:

36. որքան պարտելի է իրավիճակը, այնքան այն հաղթող է:

37. Մի վախեցիր նրանից, ով փորձում է կոտրել քո կամքը, քանի որ նա թույլ է:

38. Իրական վրեժը՝ անտեսումն է:

39. Զիջելով՝ դու դիմանում ես փորձությանը:

40. Զիջիր, որպեզի թուլացնես դիմադրությունը:

41. Մի փորձիր ավելի ուժեղ լինել մրցակցից, բայց փնտրիր, թե որտեղ է նա ավելի թույլ քեզանից:

42. Երբ սիրում ես քո թշնամուն՝ դու ավելի լավ կճանաչես նրան: որքան շատ ճանաչես՝ այնքան շատ առավելություն կունենաս նրա հանդեպ:

43. Ոչ միշտ է կարելի հաղթել, բայց միշտ կարելի է դառնալ անհաղթ: Հաղթանակը կախված է հակառակորդից: Անհաղթությունը՝ ինքդ քեզանից:

44. Ով էլ լինի քո հակառակորդը՝ միշտ տես նրա մեջ մարդ: Եվ շուտով դու կհամոզվես, որ այդպիսի մոտեցումը քեզ մեծ առավելություններ է տալիս:

45. Համտեսել և կշտանալ՝ ամեն ոք դրանից ունի իր նախընտրությունը, սակայն պետք չէ դրանք խառնել:

46. Դու գիտես կանոնները, սակայն գիտես ոչ բոլորը, որով ապրում է աշխարհը:

47. Աշխարհը բարդ է, սակայն ոչ չարամիտ:

48. Կան մարդիկ, ում կողքին գտնվելը՝ կործանում է քեզ: Դա չի նշանակում, որ նրանք վատն են: Դա նշանակում է, որ նրանց կողքին դու կործանվում ես: Կան մարդիկ, ում կողքին գտնվելը՝ ամրացնում է քեզ և դարձնում քեզ ավելի ուժեղ: Դա չի նշանակում, որ նրանք լավն են: Դա նշանակում է, որ նրանց կողքին դու ավելի ուժեղ ես դառնում: ուշադիր եղիր քո հանդեպ այն ժամանակ, երբ շփվում ես ուրիշների հետ: Եվ քեզ համար պարզ կլինի, թե ով ով է: Խուսափեք շփվել առաջինների և ձգտեք շփվել երկրորդների հետ: Եթե չի ստացվում, ապա ընդհանրապես խուսափեք ընկերությունից:

49. Ստանում ե՞ս արդյոք այն, ինչ անում ես:

50. Երբ կրակը մոտենում է՝ այս սկզբից լուսավորում է, հետո ջերմացնում, իսկ հետո այրում:

51. Այժմ դու անմահ ես, քանի որ դեռ չես մահացել:

52. Մի վախեցիր անեծքներից, մի ձգտիր գովեստների, ոչ մի նոր բան դրանք քեզ չեն բերի:

53. Դու ստեղծում ես անհանգստություն և տագնապ, երբ չափում ես հաջողությունը գովեստներով և պարսավանքով:

54. Մի մտահոգվիր թե ուր գնալ հետո, երբ գտնվում ես կախովի կամրջի մեջտեղում:

55. Անելով՝ արա հիմա, քանի որ դու դա այլևս երբեք չես անի:

56. Դու երբեք չես կարող ասել, թե ուր ես գնում, միայն՝ թե ուր հույս ունես հասնել:

57. Մի պայքարիր, քանի որ դու անխուսափելիորեն դառնում ես այն, ինչի դեմ պայքարում ես:

58. Հիշիր տասներեք հարվածների օրենքը: Եթե մի օր ժամացույցը տասներկուսի փոխարեն զարկի տասներեք անգամ, ապա այդպիսի ժամացույցն արժե դեն նետել, որքան էլ որ երաշխիք տված լինեն նրան:

59. Յուրաքանչյուր արարք բաղկացած է հակասություններից: Եթե դու անում ես մի բան և շատ ես ջանում, ապա վաղ թե ուշ ի հայտ է գալիս այդ ինչ-որ բանի հակադրությունը: Յուրաքանչյուր չափազանց ձգտում ստեղծում է իր հակադրությունը:

60. Չափից շատ ուժը բերում է հակառակ արդյունքի:

61. Իմաստուն ղեկավարը չի ձևավորում իրադարձությունները, այլ թույլ է տալիս գործընթացներին ինքնաբերաբար ընթանալ: Եթե քեզ ինչ-որ իրավիճակ բարդ է թվում, թող այն ինքնահսի: Ինքնահոսի թողած իրավիճակը ինքնուրույն էլ կլուծվի:

62. Իմաստուն ղեկավարը չի արգելափակում գործընթացը ամուր հանձնարարականներով և չի ստիպում իրավիճակը զարգանալ որոշակի ուղղով:

63. Մի շտապեցրու իրադարձությունները: Թույլ տվուր, որպեսզի գործընթացներն ինքնաբերաբար ընթանան:

64. Լռությունը՝ ուժի մեծագույն աղբյուր է:

65. Պարբերաբար լքիր մարդկանց և վերադարձիր լռության մոտ: Սովորիր վերադառնալ ինքդ քեզ մոտ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.38 из 5 )
MediaMag
«Մի շտապեցրեք իրադարձությունները: Թույլ տվեք, որպեսզի գործընթացներն ինքնաբերաբար ընթանան»: Տիեզերքի 65 իմաստուն օրենքները
Հետաքրքիր փաստեր դելֆինների մասին