Հորոսկոպը կազմված է տիբեթյան վաննականների կողմից 100-ավոր տարիներ առաջ.
Տիբեթյան հորոսկոպը՝ դա գուշակության, թվագուշակության և աստղագուշակության յուրահատուկ խառնուրդ է:
Տիբեթյան վանականների կողմից հարյուրավոր տարիներ առաջ ստեղծված այս կանխատեսումը պատասխանում է հետևյալ հարցերին՝ ո՞ւմ հետ ընկերություն անել, ումի՞ց խուսափել, բնավորության ո՞ր գծերի վրա ուշադրություն դարձնել և այլն:
Վառ, երկնային օձ
Ծննդյան թվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000
Այս թվերին ծնված մարդիկ բավական ոչ միանշանակ են և հակասական: Յուրաքանչյուր պահի կարող են բարի կախարդից վեր ածվել սարսափելի հրեշի: Որպես օրենք՝ նրանք չեն ապրում, այլ ճախրում են երկնքում, երազելով և վերևից դիտելով հասարակ մահկանացուներին: Կյանքի դժվարությունները նրանք չեն նկատում միայն մեկ պատճառով՝ նրանք չեն հանդիպել դրանց: Այնպես է ստացվել որ այս թվերի ծնված մարդկանց պրոբլեմները միշտ լուծում են ուրիշները՝ ծնողները, ամուսինները և նույնիսկ երեխաները: Այն նշանի մարդիկ ինֆանտիլ են, շատ զգայուն և շուտ վիրավորվող: Նրանք բաց են և շփվող, շատ են սիրում ուրախություններ և անհոգ կյանք:
Սակայն այս նշանի տակ ծնված մարդիկ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն այլ մարդկանց զգացմունքների և կարիքների վրա:
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Սև ցլի
Ո՞ւմից խուսափել – Կրակի պահապանից
Հաջողակ թվեր – 3, 15, 27
Ծաղկման շրջան – փետրվար
Կոբրա
Ծննդյան թվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001
Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ: Ում հարկավոր է՝ նրանք կարող են կանգնեցնել ճիշտ ճանապարհին, կհուշեն ինչ անել և ինչպես: Շատ են սիրում իմաստուն խորհուրդներ տալ (չե՞ որ հենց դրա շնորհիվ այլոց աչքին նրանք շատ խելացի են երևում): Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ փորձում են օգնել շրջապատին և այս պատճառով հաճախ մոռանում են իրենց մասին: Սիրառատ են, հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ:
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Շոգ արևի
Ո՞ւմից խուսափել – վառ երկնային օձից
Հաջողակ թվեր – 1,13,25
Ծաղկման շրջան – հունիս
Կրակի պահապան
Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002
Կրակի պահապանները՝ օջախի պահպապաններ են, ովքեր բերում են լույս և ուրախություն: Համաձայն տիբեթյան հորոսկոպի, այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան, որը թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ: Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում, և չնայած դրան, նրանք հաճախ են իրենց միայնակ զգում: Այս տիպի մարդիկ չափազանց պարկեշտ են և ազնիվ: Բարոյականությունը նրանց համար միշտ առաջին տեղում է: Մի փոքր մեծամիտ են և փակ, նաև կոնսերվատիվ են: Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ:
Ո՞ւմ հետ ընկերություն անել – վանականի
Ո՞ւմից խուսափել – վառ երկնային օձից
Հաջողակ թվեր – 4, 16, 28
Ծաղկման շրջան – հունվար
Մաքուր ջրի աղբյուր
Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003
Մաքուր ջրկ աղբյուրը՝ առատաձեռնության, բարության և դրական էներգիայի շատրվան է: Այս նշանի մարդկանց համար խորթ են՝ դաժանությունը, անարդարությունը և մանրհոգությունը: Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական հարաբերությունները, դավաճանությունը անթույլատրելի են համարում: Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ՝ երբեմն լսել սեփական ինտուիցիային՝ այն կօգնի կյանքի ճանապարհ ընտրելիս:
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Նեֆրիտյան սյան
Ո՞ւմից խուսափել – կաշվե թևնոցի
Հաջողակ թվեր – 5, 17, 29
Ծաղկման շրջան – մայիս
Նեֆրիտյան սյուն
Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004
Այս նշանի տակ ծնված մարդիկ չեն սիրում ամբոխներ և մասայական միջոցառումներ: Տանել չեն կարողանում հարկադրանքը և անձնական տարածքի յուրաքանչյուր ներխուժում: Գերադասում են լռությունը և մենությունը: Կյանքում ակտիվ են, ունեն փայլուն միտք, գտնվում են ճշմարտության անընդհատ որոնումներում, որով էլ հաճախակի հոգնեցնում են շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպը, այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս՝ ավելի շատ ուշադրություն դարձնել շրջապատող մարդկանց վրա և լինել ավելի ճկուն և խորաթափանց:
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Երկաթյա կոչնազանգի
Ո՞ւմից խուսափել – Սև ցլից
Հաջողակ թվեր – 6, 18, 30
Ծաղկման շրջան – նոյեմբեր
Երկաթյա կոչնազանգ
Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005
Այս նշանի մարդիկ, ինչպես քաջարի ասպետները՝ հավատարիմ են, պատվարժան և առատաձեռն։ Նրանք շատ ինքնաքննադատ են և զգայուն։ Այս մարդիկ անխուսափելի են գտնում կյանքի յուրաքանչյուր շրջադարձ, փորձում են շրջապատին ցույց չտալ իրենց վատ որակները, շատ բաներում իրենց սահմանափակում են, որպեսզի չգայթակղվեն։ Գերադասում են ապրել որևէ մեկի համար կամ հանուն որևէ մեկի։
Այս նշանի մարդիկ պետք է հրաժարվեն բարձր իդեալների որոնման մրցավազքից և շունչ քաշեն, որպեսզի այստեղ և հիմա կարողանան վայելել կյանքը։
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Նեֆրիտյան սյան
Ո՞ւմից խուսափել – Լճային կրիայից
Հաջողակ թվեր – 7, 19, 31
Ծաղկման շրջան – սեպտեմբեր
Լճային կրիա
Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006
Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց ճակատագիրը, ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածը իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ և հավատարիմ են, նրանց խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և ոչ խորամանկ։
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Կրակի պահապանների
Ո՞ւմից խուսափել – Երկաթյա կոչնազանգից
Հաջողակ թվեր – 8, 20, 30
Ծաղկման շրջան – ապրիլ
Կաշվե թևնոց
Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007
Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկը, նրանց հետաքրքիր է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Մենության, ինքնափակվածության պահերին մռայլ մտորելու հակումները փոխվում են ակտիվ շփման պահերով։ Միայնակ մնալու վախի պատճառով, կաշվե թևնոց նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ կապված մտերիմների հետ։
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Շոգ արևի
Ո՞ւմից խուսափել – Վանականից
Հաջողակ թվեր – 9, 21, 23
Ծաղկման շրջան – մարտ
Սև Ցուլ
Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008
Սև ցուլը գործում է շիտակ, երբեք չի քայլում կողմնակի ճանապարհներով, գերադասում է միանգամից ամեն ինչ պարզել, որպեսի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։ Այս նշանի մարդիկ՝ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով էլ գրավում են շրջապատին։ Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։ Երբեմն Սև ցլերը շատ վտանգավոր են։
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Վառ երկնային օձի
Ո՞ւմից խուսափել – Կոբրայից
Հաջողակ թվեր – 10, 22, 29
Ծաղկման շրջան – Հուլիս
Նորալուսին
Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009
Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազող, նուրբ և զգայուն մարդիկ, սակայն նրանք կարող են գործերում լինել շատ ակտիվ, իսկ սիրո մեջ՝ կրքոտ։ Նորալուսինը չափազանց փոփոխական է, խանդոտ և անհաստատ՝ դա բազում հոգսեր է պատճառում։ Նորալուսնի մարդկանց կարելի է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և տրամադրության անկումները։ Այդ ժամանակ նրա հետ շփվելը կլինի ավելի հաճելի և հեշտ։
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Վառ երկնային օձի
Ո՞ւմից խուսափել – Նեֆրիտյան սյունից
Հաջողակ թվեր – 11, 23, 31
Ծաղկման շրջան – Օգոստոս
Շոգ արև
Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010
Այս նշանի մարդիկ լի են կյանքի էներգիայով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց կարելի է վստահել յուրաքանչյուր իրավիճակում։ Ամենից շատ, այս մարդիկ վախենում են կորցնել ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և զարմանալի կերպով՝ ի շահ իրենց։ Տարեց տարի, այս նշանի մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ անխոհեմ և կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝ աշխատեք պահել Ձեր մեջ այդ չարաճճի կրակը։
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Կաշվե թևնոցի
Ո՞ւմից խուսափել – Կրակի պահապանից
Հաջողակ թվեր – 12, 24, 26
Ծաղկման շրջան – Հոկտեմբեր
Վանական
Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011
Այս նշանի տակ ծնվածները՝ ամբողջական, կայացած մարդիկ են։ Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղղուց։ Այս ամենի հետ մեկտեղ, նրանք կենսուրախ և շփվող են, ունեն վառ երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։ Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը։ Սիրային գործերում՝ այս մարդիկ հավատարիմ են անմիջական և հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար, վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ, հաշվի առնել, որ ոչ բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։
Ո՞ւմ հետ ընկերություն անել – Կրակի պահապանի
Ո՞ւմից խուսափել – Մաքուր ջրի աղբյուրից
Հաջողակ թվեր -11, 23, 28
Ծաղկման շրջան – Դեկտեմբեր