Սուպերքառերը՝ դա ավտոաշխարհի իսկական ընտրանին են: Իրենց «փոքր եղբայրներից», այս ավտոմեքենաները տարբերվում են տպավորիչ տեխնիկական բնութագրերով, հարուստ համալրմամբ և իհարկե գնով:
Ներկայացնում ենք Ձեզ այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն սուպերքառերը.
1. Aston Martin Vulcan
Aston Martin Vulcan՝ 100%-անոց սուպերքառ՝ հզորությամբ, էքսկլյուզիվությամբ և գնով: Այն գրեթե ամեն ինչով առավելություն ունի սերիական արտադրության ավտոմեքենաների հանդեպ:
2. Aston Martin One-77
Vulcan-ը Aston Martin-ի միակ ավտոմեքենան չէ, որի գինն անցնում է միլիոն դոլարը: Ընկերության իսկական հպարտություն:
3. McLaren P1 GTR
1000 ձիաուժ հզորությամբ շարժիչով McLaren P1 GTR-ը ստեղծվել է նրանց համար, ում հարկավոր է իսկական էքսկլյուզիվ:
4. Ferrari FXX
Ավտոմեքենաների նորաձևություն թելադրողի թոփային մոդելը: Վաճառքի սկզբնական տարում (2005), Ferrari FXX արժեր գրեթե 3 միլիոն դոլար, իսկ դրանց տերերը կարող էին այդ ավտոմեքենայով երթևեկել միայն հատուկ ճանապարհներով՝ սերտիֆիկացված Ferrari-ի մասնագետների կողմից:
5. Enzo Ferrari
2002թ. հենց այս մոդելի վրա է հիմնվել Ferrari FXX-ը: Ընդամենը այս ավտոմեքենայից արտադրվել է 400 օրինակ: Ավտոմեքենայի գինը անցնում է միլիոն դոլարը:
6. LaFerrari
Ֆորմուլա 1- բոլիդների նման, LaFerrari-ն ունի KERS համակարգ, որի շնորհիվ շարժիչի հզորությունը հասնում է 963 ձիաուժ:
7. Maserati MC12
Գոյություն ունի այս մեքենայի ընդամենը 50 օրինակ, տեղծված հատուկ FIA GT մրցավազքի համար: Այն ունակ է բացել 329 կմ/ժ արագություն:
8. Porsche 918 Spyder
Ferrari-ի մեգա արագընթաց հակառակորդը: Հենց այս մոդելին է պատկանում գերմանական Նյունբերգ քաղաքի մրցավազքային ուղու ռեկորդը՝ 6 րոպե 57 վայրկյան:
9. Bugatti Super Sport Vitesse
Super Sport-ի ֆլագմանյան տարբերակը՝ սերիական արտադրության ավտոմեքենաների մեջ արագության ռեկորդակիր է՝ 430 կմ/ժ:
10. Koenigsegg One:1
Վերընշված ռեկորդը կարող է ընկնել այս գեղեցկուհու շնորհիվ, որի հզորությունը կազմում է 1340 ձիաուժ:
11. Pagani Huayra
Ըստ Top Gear հեռուստահաղորդման թեստերի՝ ամենաարագ ավտոմեքենան:
12. Lamborghini Reventon
Գոյություն ունի այս յուրահատուկ մեքենայի ընդամենը 20 օրինակ (պլյուս ևս մեկը Լամբորջինի թանգարանի համար): Նրանցից յուրաքանչյուրն արժե 2 միլիոն դոլար:
13. Gumpert Apollo
Top Gear և Nurburgring Nordchleife մրցավազքային ուղղիների արագության բազմամյա ռեկորդակիր:
14. Hennessey Venom GT
Ոչ պաշտոնական տվյալներով, աշխարհի ամենաարագ ավտոմեքենան՝ 435 կմ/ժ:
15. Jaguar C-X75
Չնայած նրան, որ մենք կարող ենք տեսնել այս գեղեցկուհուն Ջեյմս Բոնդի նոր ֆիլմում, այն այնուամենայնիվ արտադրության չի դրվի՝ ռեցեսիայի պատճառով: Ցավալի է՝ իսկական գեղեցկուհի:
16. Laraki Epitome
Սուպերքառերի աշխարհում կարելի է տեսնել նաև այնպիսի «սպիտակ ագռավներ», ինչպիսին է Laraki մարոկյան ֆիրման: Ըստ ֆիրմայի ներկայացուցիչների, Epitome-ը համալրված կլինի 1200-ից մինչև 1750 ձիաուժ հզորությամբ մեգա շարժիչով:
17. Lykan Hypersport
Լիբանանյան W Motors ֆիրմայի կողմից կառուցված Lykan Hypersport-ն արժե 3.12 միլիոն դոլար: Այն ունակ է բացել 384 կմ/ժ արագություն և աշխարհի միակ ավտոմեքենան է, որի լուսարձակները ներզարդված են ադամանդներով: