fbpx

5 «շնորհակալություն», որոնք դուք պետք է ասեք

Ի՞նչ կլիներ, եթե դուք «շնորհակալություն» ասեիք ամեն բանին, ամեն մարդուն և ամեն իրավիճակին, որն ի հայտ է գալիս Ձեր կյանքում:

Երբ հայտնի բանաստեղծուհի Մերի Օլիվերին հարցնում են, թե ինչ է հոգևորությունը, նա պատասխանում է այսպես․ «Դա մաքուր իմաստություն է: Եվ այն հիմնված է երախտագիտության վրա, որը ընդգծում է այլ մարդկանց ուժեղ կողմերը»:

Եկեք մտապահենք Մերի Օլիվերի միտքը և ծանոթանաք կյանքին և այն ամենին ինչ կա նրա մեջ շնորհակալություն հայտնելու 5 տարբերակների հետ:

1. Շնորհակալություն բնություն

Որտեղ էլ որ գտնվեք, Ձեզ միշտ շրջապատում է բնությունը: Այն կարելի է լսել, տեսնել և գնահատել ըստ արժանավույնս՝ դա արևն է, քամին, ծառերը, լեռները, թռչունների երամը, ետևի բակում գտնվող ջրափոսը, նույնիսկ միայնակ թրթուռը: Մի պահ կանգ առեք և տեսեք այդ գեղեցկությունը: Բնության հետ միաձուլումը բերում է ներքին խաղաղություն և օգնում ավելի լավ զգալ:

2. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նեղացրել են ինձ

Ամենայն հավանականությամբ, երբեմն Ձեր տրամադրությունն ընկնում է, երբ ինչ-որ մեկը վիրավորող բառերով Ձեզ է դիպչում: Հեշտ է լինել բռնկուն, հեշտ է մտնել վեճի մեջ: Շատ ավելի դժվար է դիմանալ, վերականգնել շնչառությունը, նայել իրավիճակին ավելի հանգիստ հայացքով և ուղղակի բաց թողնել այն: Բայց շատ ու շատ ավելի դժվար է շնորհակալություն հայտնել նեղացնողներին: Թվում է թե ինչո՞ւ մենք պետք է «շնորհակալություն» հայտնենք նրանց, ովքեր մեզ նեղացրել են:

Բայց մի՞թե դա մեզ մարտահրավեր չի նետում: Մի՞թե  դա հնարավորություն չի տալիս մեզ ցուցադրել մեր նոր ուժեղ կողմերը, օրինակ հետաքրքրությունը վարքագծի նոր մոդելին կամ ծայրահեղ մտածողությանը, որը թույլ կտա տեսնել իրավիճակի բոլոր դրական և բացասական կողմերը: Ուժեղ կողմերի աշխատանքին կցումը օգնում է աճել բարոյապես: Պատկերացրեք, որ դուք շնորհակալություն եք հայտնում Ձեզ նեղացնողներին, երբ նրանք փորձում են Ձեզ նեղացնել: Ի՞նչ կպատահի այդ պահին: Ինչպե՞ս կվերջանա այդ ամենը:

3. Շնորհակալություն, իմ մտերիմ մարդիկ

Այս կետն ակնհայտ է: Իսկ առավել պակաս ակնհայտ և կիրառվողն այն է, որ դա իրական, անկեղծ և խորը երախտիքի խոսքեր են: Հասարակ «շնորհակալություն մայրիկի» կամ «ես երջանիկ եմ, որ դու իմ ընկերն ես, շնորհակալ եմ քեզի» փոխարեն՝ արտահայտեք Ձեր երախտագիտության կոնկրետ պատճառները: Օրինակ, դա կարող է այսպես հնչել․ «Շնորհակալություն մայրիկ, որ աջակցում ես ինձ դժվար պահերին, երբ ես բաժանվել եմ իմ սիրելիից: Դու հոգ ես տարել իմ մասին և ամեն կերպ աջակցել ինձ, շնորհակալություն քեզ: Ես շատ եմ գնահատում դա»:

4. Շնորհակալություն իմ մարմին և իմ միտք

Մենք այնքան շատ ենք շնորհակալություն հայտնում արտաքին աշխարհին, մարդկանց: Իսկ ո՞ւր մնացինք մենք ինքներս: Շնորհակալություն հայտնեք Ձեր մարմնին, Ձեր մտքին, Ձեր հոգուն: Դրան կարող եք պատասխանել, որ այժմ հիվանդ եք, լավ չեք զգում Ձեզ: Բայց մի՞թե դա ամենահարմար պահը չէ շնորհակալություն հայտնելու Ձեր մարմնին: Որպեսզի գնահատեք նրա կենսունակությունը, որի շնորհիվ դուք դեռ ողջ եք: Ինչպես մի անգամ ասել է վիետնամացի հոգևոր ուսուցիչ Տխին Նյատ Խանը․ «Ներկա ժամանակը՝ լավագույն և ամենագեցեիկ ժամանակն է, որովհետև դուք նախկինի պես ողջ եք»:

5. Շնորհակալություն, ատամի խոզանակ

Մենք մեր առօրյան ընդունում եք այնպես, կարծես դա այդպես էլ պետք է լիներ՝ ատամների մաքրում, ցնցուղ, սնվել, ոտքով զբոսանք, ավտոմեքենա վարել: Մարդիկ՝ սովորությունների արարածներ են: Հենց սովորություններն են մեզ պահում որոշակի շրջանակների մեջ: Սովորությունները տալիս են մեզ ինքնավստահության և թեթևության զգացում: Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ մենք սովորական դարձած գործողություններ անելիս չենք կարող դառնալ մի փոքր ավելի գիտակից: Ասել ոչ սովորական «շնորհակալություն» ատամի խոզանակին կարող է միայն այն մարդը, ով իրոք սիրում է իր կյանքը և այն ամենը ինչ նրանում կատարվում է:

Ասեք այս 5 տարբեր «շնորհակալությունները» ամեն օր, հորինեք նաև Ձեր շնորհակալությունը: Դուք չեք էլ հասցնի նկատել, թե ինչպես է Ձեր կյանքը անճանաչելիորեն փոխվում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
5 «շնորհակալություն», որոնք դուք պետք է ասեք
Եղիշե Չարենց – ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ