Ի՞նչ եք կարծում հնարավոր է նկարահանել տեսարժան ֆանտաստիկ տրիլլեր ընդամենը 5000 դոլլարով: Դիտեք ինքներդ. ռեժիսոր Ռիկարդո Դե Մոնտրեյի (Ricardo de Montreuil) «Ագռավը» (The Raven) ֆիլմը դրա վառ ապացույցն է:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են ապագայի Լոս Անջելոսում: Իշխանությունները հետապնդում են Կրիս Բլեքին «Ագռավ» մականվամբ, քանի որ նրա գերմարդկային հնարավորությունները վտանգում են տոտալիտար ռեժիմի անվտանգությունը:
Ֆիլմը նկարահանվել է մի խումբ երիտասարդ կինեմատոգրաֆների նախաձեռնությամբ: Ֆիլմը նկարահանված է RED տեսախցիկներով, որը ապահովում է պատկերի հրաշալի որակ (ի դեպ «Թաղամաս 9» ֆիլմի 60%-ը նկարահանված է հենց այս տեսախցիկներով): Անհնարին է, բայց փաստ է, որ ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 5000 դոլլար: Սցենարի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր և վիզուալ էֆեկտների հեղինակը պերուացի Ռիկարդո Դե Մոնտրեյն է: Օպերատորը Անդրես Սանչեսն է (Andres Sanchez), վիզուալ էֆեկտների սուպերվայզորը՝ Ահարոն Բյորնսը (Aaron Burns): Սաունդթրեքը՝ Անջելո Միլիի (Angelo Milli):
Մի խոսքով դիտեք ինքներդ (անպայման հիշելով ֆիլմի բյուջեն) և չեք փոշմանի.