Ձեզ ենք ներկայացնում պատմության մեջ որոշակի հետք թողած մարդկանց մահվանից առաջ ասած խոսքերը.
Ռաֆաել Սանտի (նկարիչ)

«Երջանիկ եմ»:
Գուստավ Մալեր (կոմպոզիտոր)

Գուստավ Մալերը մահացել է իր անկողնում: Կյանքի վերջին րոպեներին նրան թվում էր, որ նա դիրիժորում է նվագախմբի հետ և նրա վերջին խոսքը եղել է. «Մոցարտ»:
Բեսսի Սմիթ (երգչուհի)

«Ես հեռանում եմ, սակայն հեռանում եմ հանուն Աստծո»:
Ժան Ֆիլիպ Ռամո (կոմպոզիտոր)

Մահացող կոմպոզիտորին դուր չէր գալիս, որ հոգևորականը իր մահվան մահճի առջև սաղմոսներ է երգում և նա ասում է. «Ինչի՞ս են պետք ինձ այդ բոլոր երգերը Տեր Հայր, ախր դուք ֆալշ եք երգում»:
Ֆրենկ Սինատրա (երգիչ)

«Ես կորցնում եմ նրան»:
Ջորջ Օրուել (գրող)

«50 տարեկանում ամեն մարդ ունի այնպիսի դեմք, ինչին արժանի է»: Օրուելը մահացել է 46 տարեկանում:
Ժան Պոլ Սարտր (փիլիսոփա, գրող)

Կյանքի վերջին րոպեներին Սարտրը դիմելով իր սիրելիին՝ Սիմոնե դե Բովուարին, ասում է. «Ես այնպես եմ քեզ սիրում, իմ սիրելի ընկեր Բոբր»:
Նոստրադամուս (բժիշկ, ալքիմիկ, աստղագուշակ)

Մահվանից առաջ նրա մտքերը, ինչպես և բազմաթիվ նրա մտքեր, մարգարեական էին. «վաղը լուսաբացին ես այլևս չեմ լինի»: Նրա կանխատեսումը կատարվեց:
Լենին

Մահվանից առաջ Վլադիմիր Լենինը իր սիրելի շանը, որը Լենինին է բերում սատկած մի թռչուն, ասում է. «շուն շան որդի»:
Ուինսթոն Չերչիլ

«Ինչպես եմ ես այս ամենից հոգնել»:
Սթիվ Ջոբս

«Վայ քո, ա՜յ քեզ բան, վայ քո»:








