fbpx

2012թ. ինտերնետում 634 միլիոն վեբ-կայք, 2.4 միլիարդ օգտատեր

ինտերնետRoyal Pingdom ընկերությունը ինտերնետում մոնիթորինգ է անց կացրել և ինտերնետի հետ կապված  2012թ. համար հսկայակ վիճակագրական տվյալների ցուցակ ստացել: Կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի տեսնել այդ թվերը:

Ամբողջ աշխարհում 2012-ի տվյալներով գոյություն ունի 2.2 միլիարդ էլեկտրոնային փոստի օգտատեր, որից 425 միլիոնը օգտագործում են Gmail-ը, որն էլ նրան դարձնում է աշխարհի ամենահսկա փոստային ծառայություն մատուցող: Ինտերնետում վեբ կայքերի քանակը հասնում է 634 միլիոնի և 2012թ. ընթացքում 246 միլիոն դոմենային անուն է գրանցվել:

Գոյություն ունի 100 միլիոն .com դոմենային անուն, 2.4 միլիարդ ինտերնետ օգտատեր ամբողջ աշխարհով և 2012 թ. ընթացքում 1,2 տրիլիոն որոնում Google-ով:

Սոցիալական սֆերայում 2012թ. զանգվածային լրատվական միջոցներից ամեն օր կատարվել է 2.7 միլիարդ ֆեյսբուքյան լայք և օրեկան ուղարկվել է 175 միլոն թվիթ Twitter-ում: Իսկ Google +1-ը օգտագործվել է հսկայական քանակով՝ 5 միլիարդ անգամ ամեն օր:

Եվ վերջապես 2012թ. ընթացքում կիրառվել է 1.3 միլիարդ սմարթֆոն, Youtube-ով 4 միլիարդ ժամ դիտում է գրանցվել և 7 պետաբայթ նկար է ավելացվել ֆեյսբուքում:

Կարծում եմ նայելով այս անհավանական հսկայական թվերին, բոլորս էլ հասկանում և հերթական անգամ համոզվում ենք, որ ինտերնետը դա ինֆորմացիայի և տվյալների մի անչափ մեծ օվկիանոս է:

Աղբյուրը՝ Mashable


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2012թ. ինտերնետում 634 միլիոն վեբ-կայք, 2.4 միլիարդ օգտատեր
ԹԵՍՏ․ Ընտրեք մոմը և կարդացեք, թե ինչ է Ձեր ընտրությունը պատմում Ձեր մասին