fbpx

Թեոդոր Դրայզեր. Մեջբերումներ «Ֆինանսիստը» գրքից

«Ֆինանսիստը» Թեոդոր Դրայզերի «Ցանկության եռագրության» առաջին վեպն է։ Այն հրապարակվել է 1912թ.-ին։ Գլխավոր հերոսը Ֆրենկ Կաուպերվուդն է, ով ի ծնե օժտված էր լավ ֆինանսիստի հատկանիշներով։ Վեպի հիմքում ընկած է միլիոնատեր Չարլզ Իյերկսի կյանքի պատմությունը։

Փոթորիկի ժամանակ լավ է ամեն մի նավակայան, իսկ խեղդվողը օձին էլ է փաթաթվում։

Որքան սարսափելի բաներ կան կյանքի նենգությունների մեջ։

Ամենաուժեղ մարդիկ երբեմն մատնվում են վհատության։

Սովորական կալանավորի աչքին բոլոր ընկերներն էլ հավասար են։

Մի գիտնական ֆինանսիստ ասել է մի անգամ, թե աշխարհում չկա ավելի զգայուն բան, քան դրամը։

Կյանքը լավագույն դեպքում իսկ մի դաժան, տմարդի ու անողոք պայքար է և այդ պայքարի զենքերից մեկը օրենքի տառն է։

Ով հզոր է, նա էլ իրավացի է։

Դժբախտությունը որ գալիս է, գալիս է ամեն կողմից։

Անկարելի է սահմանել այն նրբագույն ռեակցիաները, որ առաջանում են բնավորությունների փոխազդեցությամբ, որովհետև ոչ ոք չի իմանում, թե ինչ չափով է մեզ վրա ազդում այն, ինչ մեր հիացմունքի առարկան է։

Դժվար է հասու լինել կյանքի փոփոխության ամեն մի հատիկին, որովհետև նա խորն է արմատավորված մարդու մեջ։

Աշխարհի ամենաանհույս բանը մարդու բնավորությունը ճիշտ կռահել ջանալն է։ Ամեն մի անհատ հակասությունների կծիկ է, առավել ևս շնորհալի անձնավորությունը։

Կյանքի անկյունաքարը տունն է։

Իսկական մարդը երբեք չի դառնա ոչ գործակալ, ոչ ուրիշի կամքի անմռունչ կատարածու, ոչ էլ հօգուտ իրեն և ուրիշների, միևնույնն է, ասպարեզ իջած մի կատարածու։

Իսկական մարդը՝ ֆինանսիստը, չի կարող գործիք լինել ուրիշի ձեռքին, նա ինքն է օգտվում դրանից, նա ստեղծում է, ղեկավարում։

Ինքնապաշտպանության անընդունակ և ուզած դրությունից ելք գտնել չկարողացող մարդիկ թվում էին նրան տխմար կամ լավագույն դեպքում դժբախտ։

Երկու անգամ մանչուկ չեն լինում։

Մարդկանց մի մասը ապրում է մյուսների հաշվին։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թեոդոր Դրայզեր. Մեջբերումներ «Ֆինանսիստը» գրքից
Երբեք մի լացիր այն բանի համար, ինչը չի կարող լացել քեզ համար