fbpx

Facebook-յան բոլոր 1.15 մլրդ օգտատերերի պրոֆիլների լուսանկարները մեկ էջում

article-2438898-1866FDA600000578-57_964x510Այդպիսի էջը նման է նրան, երբ հեռուստահաղորդումների բացակայության ժամանակ հեռուստաէկրանին մանր կետիկներ են երևում: Սակայն իրականում էջը իրենից ներկայացնում է facebook-ի 1.15 միլիարդ օգտատերերի պրոֆիլների նկարները հավաքված մեկ տեղում:

«Facebook-յան դեմքեր» հավելվածի ստեղծողները պնդում են, որ բոլոր լուսանկարները մեկ-մեկ դիտելու համար կպահանջվի 36 տարի, 5 ամիս, 9 օր, 6 ժամ, 46 րոպե և 16 վայրկյան:

Ամեն մի լուսանկար գրավում է իր դիրքը ժամանակագրական կարգով՝ կախված նրանից թե երբ է օգտատերը գրանցվել Facebook-ում: Եթե մտնեք այդ հավելված ձեր facebook-յան հաշվով, ապա այն ձեզ ցույց կտա ձեր իսկ լուսանկարը և նաև կցուցադրի ձեր համարը ֆեյսբուքում:

Բայց ինչպես ասում են ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ լսել: Վերոնշյալ էջը այցելելու համար ուղղակի սեղմեք ԱՅՍՏԵՂ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-յան բոլոր 1.15 մլրդ օգտատերերի պրոֆիլների լուսանկարները մեկ էջում
Ի՞նչ ենք փնտրում ինտերնետում: 2012թ. ամենահաճախ փնտրվող հարցումները