Հավաքականի տղաներին ուզում եմ մեծագույն երախտիքս և շնորհակալությունս հայտնել: Բայց ոչ թե ջախջախիչ հաղթանակի համար, ոչ թե նրա համար, որ մեր ազգին այսքան ուրախություն պատճառեցին (դրա համար արդեն հայտնել եմ իմ շնորհակալությունը և շատ-շատերը դեռ կհայտնեն), այլ նրա համար, որ ռուս ազգից վաղուց չէի լսել բարի, եղբայրական և հաճելի խոսքեր հայերի մասին:
Այսօր կարդում էի ռուսական ԶԼՄ-ների հոդվածները, հավաքականի փայլուն հաղթանակի մասին: Ամեն մի հոդվածում բազում կոմպլիմենտներ: Իսկ հոդվածների մեկնաբանությունները էլ ավելի հաճելի էին: Ռուսների համար “սևահետույքներն” ու “խաչիկները” դարձել էին братья армяне (եղբայր հայեր): Բազում շնորհակալություններ էին հնչում նրա համար, որ տղաները իրենց հաղթանակով օգնեցին Ռուսաստանի հավաքականին:
Մի խոսքով շատ չերկարացնեմ, որովհետև Դուք ինքներդ կարող եք կարդալ դրանք: Ահա Ձեզ մի հոդված, որի տակ նույնպես կան բազում հաճելի մեկնաբանություններ:
Մի խոսքով ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ տղեք ջան Ձեր մեծ գործի համար…