fbpx

ԹԵՍՏ. Ինտուիտիվ կերպով ընտրեք քարտը և ստացեք խորհուրդ հուլիս ամսվա համար

Մարդկանց հաջողությունը մեծամասամբ կախված է նրանց ապրելակերպից։ Դուք պետք է շատ բան անեք, նախքան ցանկալի նպատակին հասնելը։ Այդ պատճառով համառությունն ու ջանքերը՝ երկու մեծագույն դաշնակիցներ են, որոնք կօգնեն ձեզ հասնել հաջողության։

Որպեսզի ստանաք խորհուրդ հուլիս ամսվա համար, դուք պետք է ընտրեք քարտերից մեկը։

Քարտ 1

Հուլիսը կլինի այն ամիսը, երբ կհանդիպեք ձեր իրական «Ես»-ին, եթե իհարկե կցանկանաք։ Կամաց-կամաց կսկսեք հասկանալ, որ դուք չեք անում այն, ինչ ձեզ սովորեցրել են ձեր ծնողները, այն ինչ սովորել եք ուսումնական հաստատություններում՝ այլևս չի ծառայում ձեզ, իսկ ձեր հոգին փնտրում է իր սեփական նույնականացումը՝ սոցիալական դիմակներից դուրս։

Խորհուրդ. հանեք դիմակն առանց վախենալու, քանի որ իրական «Ես»-ի երջանկությունը միայն խիզախների համար է։

Քարտ 2

Կատարեք քայլ առաջ առանց վախենալու և շարունակեք սովորել, լսեք ձեր հոգու ճիչը։ Նա ուզում է, որպեսզի դուք սովորեք և կատարելագործվեք։ Դա վերաբերվում է ոչ միայն մասնագիտացված ուսումնասիրություններին ձեր աշխատանքային ոլորտում, այլ նաև որևէ նոր բանի ուսումնասիրությանը, ինչը կարող  է ամենևին էլ կապված չլինել այն բանի հետ, թե ինչպես եք գումար աշխատում։ Հուլիսը կլինի այն ամիսը, երբ դուք չեք կարողանա լռեցնել այդ ձայնը, որը ստիպում է ձեզ նոր գիտելիքներ փնտրել։

Խորհուրդ. գիտելիքները տարածք չեն զբաղեցնում, հակառակը, դրանք բացում են ձեր գիտակցությունը, դրանք օգնում են կյանքին նայել մեկ այլ անկյունից, և դա այն է, ինչին վաղուց ձգտում է ձեր հոգին։

Քարտ 3

Փոփոխություններն արդեն սկսել են և հուլիսին դուք դա ավելի շատ կնկատեք։ Դուք այլևս չեք կարողանա լռել, երբ ինչ-որ բան թվում է անարդար և սխալ։ Դուք այլևս չեք ցանկանա «այո» ասել, որպեսզի լավը լինեք բոլորի համար, և եթե ինչ-որ բան այնպես չի գնում, մի ստիպեք ձեզ գնալ փոխզիջումների։ Ձեր հոգու պայծառությունը դուրս է գալիս բոլոր կողմերից, և դա այն է, ինչ դուք չեք կարող կառավարել։

Խորհուրդ. դադարեք հարցուփորձ անել այդ փոփոխությունների մասին և ապրեք ուրախությամբ։ Որովհետև դուք, վերջապես, սիրում եք ձեզ, հարգում և իսկապես ապրում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ. Ինտուիտիվ կերպով ընտրեք քարտը և ստացեք խորհուրդ հուլիս ամսվա համար
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 10-ից 16-ը