fbpx

Ընտրեք Ձեր քարտը և ստացեք խաղաղության և ներդաշնակության հաղորդագրություն

Նայեք այս 4 գեղեցիկ քարտերին և թույլ տվեք Ձեր ենթագիտակցությանը ընտրել այն, որը նրան դուր է գալիս:

1. Ուրախության և հույսի քարտ

Այս քարտը խոսում է այն մասին, որ Ձեր կյանքում սպասվում են փոփոխություններ: Ինչ տեղի է ունեցել Ձեզ հետ մինչ այս, տեղի է ունեցել այն պատճառով, որ Ձեզ հարկավոր է սովորել, աճել և լինել ուժեղ: Այժմ եկել է ժամանակը հավատալ այն բանին, որ ամենալավը դեռ առջևում է և ապրել կյանքը հույսով: Որովհետև այժմ ժամանակն է փայլել, հասնել բարձունքներին և անել նույնիսկ անհնարինը:

Ժամանակն է ետ վերադառնալ այն երազանքներին, որոնք մի գեղեցիկ օր, տարբեր պատճառներով ուղղակի մի կողմ եք թողել: Հիշեք, որ Տիեզերքը միշտ օգնում է նրանց, ով ձգտում է հասնել իր մեծագույն բարձունքներին:

2. Հանգստության քարտ

Այս քարտը հիշեցնում է ձեզ, որ հնարավոր է, դուք պատասխանատվություն չեք կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ձեր կյանքում: Բարկությունն ու չարությունը երբեք լավագույն խորհրդատու չեն եղել: Հիշեք, որ դուք բնույթով իմաստուն մարդ եք:

Կառավարեք Ձեր կյանքը, Ձեր որոշումներն ու ռեակցիաները: Սովորեք պայքարել բարկության դեմ սիրով, կամակորության դեմ՝ լավ փաստարկներով, և դուք կտեսնեք, թե ինչպես են Ձեր օրերը ինքնաբերաբար դառնում ավելի երջանիկ: Եվ Ձեր վերաբերմունքը կյանքին և մարդկանց ծայրաստիճան կբարելավվի՝ գրավելով Ձեր կյանք բարեկեցություն, սեր և բարգավաճում: Հանգստացեք՝ թույլ մի տվեք մարդկանց խորտակել Ձեզ:

3. Ազնվություն և պատասխանատվություն

Դուք այսօր անում եք այն, ինչը կօգնի վաղը լինել այնտեղ, որտեղ ցանկանում եք: Հիշեք, որ Ձեր ճակատագիրն ու կյանքը՝ Ձեր ձեռքերում է: Այդ պատճառով հստակեցրեք Ձեր նպատակները, լցրեք Ձեզ ուժով, սիրով և տղամարդկությամբ և ամեն օր գնացեք ընդառաջ Ձեր երազանքներին: Որովհետև, երբ դուք գիտեք թե ինչ եք ուզում, դուք միշտ դրան հասնելու որևէ տարբերակ կգտնեք: Եղեք այնքան ուժեղ, որքան հնարավոր է և բոլոր ջանքերը գործադրեք Ձեր նպատակներին հասնելու համար:

4. Երևակայության և նոր հնարավորությունների քարտ

Այս քարտի ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք պետք է Ձեր կյանքին նայեք նոր աչքերով, հետաքրքրասեր երեխայի աչքերով: Շատ հաճախ, կյանքում մենք այնքան ենք ինչ-որ տեղ շտապում, որ աչքաթող ենք անում փոքրիկ հրաշքները, որոնք տեղի են ունենում ամեն օր և մենք բաց ենք թողնում հաղորդագրությունը, որը Տիեզերքը մեզ է ուղարկում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ընտրեք Ձեր քարտը և ստացեք խաղաղության և ներդաշնակության հաղորդագրություն
Շատ փխրուն ու խոցելի սրտով ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան