fbpx

Այն, թե ինչպես եք սովորաբար գրում X տառը՝ շատ բան կարող է պատմել Ձեր անձի մասին

Թրամփի մասին նորությունները, ատոմային պատերազմի հավանականությունը, Մեգան Մարկլի հղիությունը մղվել են երկրորդ պլան: Այժմ սոց․ցանցերում քննարկում են, թե ով ինչպես է X նկարում, գրում է Oprah Magazine-ը:

Այս թեման Twitter-ում բարձրացրել է մի @smasey մուտքանվամբ ամերիկուհի: Նրա հրապարակմամբ կիսվել են մոտ 18000 մարդ:

Պարզվում է գոյություն ունի X գրելու 8 տարբերակ: Դրանցից յուրաքանչյուրը կարող է պատմել Ձեր անձի մասին:

Համեմատեք, թե ինչպես եք նկարում այս նշանը 8 տարբերակների հետ, գտեք այն, որն ամենանմանն է Ձեր գրելաոճին: Իսկ հետո քիչ ներքևում կարդացեք և Ձեր մասին որևէ նոր բան իմացեք:

1․

Առաջին գիծը՝ կարմիր: Երկու գծերն էլ դուք նկարում եք ներքևից վերև: Դա նշանակում է, որ դուք մնացել եք անցյալում, չնայած որ փորձում եք առաջ քայլել:

2.

Առաջին գիծը՝ կապույտ: Երկու գծերն էլ դուք նկարում եք ներքևից վերև: Դա նշանակում է, որ դուք ձգտում եք պոկվել անցյալից և առաջ շարժվել: Սակայն այն Ձեզ բաց չի թողնում:

3.

Առաջին գիծը՝ կանաչ: Այն դուք նկարում եք վերից վար, իսկ երկրորդը ներքևից վերև: Դա նշանակում է, որ դուք ունակ եք առանց պատճառի ապստամբության:

4.

Առաջին գիծը՝ նարնջագույն: Այն դուք նկարում եք ներքևից վերև, երկրորդը՝ վերից վար: Դա նշանակում է, որ դուք փորձում եք կենտրոնացնել Ձեր ուշադրությունը ապագայի վրա: Սակայն Ձեր ինչ-որ մաս դեռ ապրում է անցյալի ցանկություններով:

5.

Առաջին գիծը՝ բաց կանաչ: Այն դուք նկարում եք վերից վար, երկրորդը՝ ներքևից վերև: Դա նշանակում է, որ դուք ինդիվիդուալիստ եք և սովոր եք ապրել Ձեր օրենքներով:

6.

Առաջին գիծը՝ վարդագույն: Այն դուք նկարում եք ներքևից վերև, իսկ երկրորդը՝ վերից վար: Դա նշանակում է, որ դուք այն մարդն եք, ով նորաձևություն է թելադրում, ով կարողանում է համոզել և հիացնել շրջապատին:

7.

Առաջին գիծը՝ մանուշակագույն: Այն դուք նկարում եք վերից վար, երկրորդը՝ նույնպես: Դա նշանակում է, որ դուք այդքան էլ պահպանողական չեք: Ձեզ դուր է գալիս կարգ ու կանոն և ներդաշնակություն:

8.

Առաջին գիծը՝ դեղին:Այն դուք նկարում եք վերից վար, երկրորդը՝ նույնպես: Դա նշանակում է, որ դուք գերադասում եք մտածել ոչ ստանդարտ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այն, թե ինչպես եք սովորաբար գրում X տառը՝ շատ բան կարող է պատմել Ձեր անձի մասին
Երկու նախադասությունից կազմված 15 սարսափազդու պատմություններ, որոնք հիստերիայի կհասցնեն յուրաքանչյուրին