Մարդկային ուղեղը բաղկացած է երկու՝ արտաքնապես իրարից չտարբերվող կիսագնդերից: Բայց գործնականում, ամեն մի կիսագունդ ունի իր յուրահատուկ ֆունկցիաները, յուրովի է ընկալում աշխարհը և հետևաբար՝ երկուսն էլ տարբեր կերպ են ընկալում իրականությունը:
Այս թեստը մշակված է պարզելու համար, թե մարդու մոտ ուղեղի ո՞ր կիսագունդն է գերակայում:
Նայեք նկարներին հերթականությամբ: Հիշեք, թե ի՞նչը տեսաք առաջինը: Արդյունքները կտեսնեք ներքևում:
Թեստ 1
Թեստ 2
Թեստ 3
Առաջին թեստի արդյունքները
- Եթե առաջին հերթին նկատեցիք գունավոր ֆիգուրաներ, ապա ձեր մոտ գերակայում է ձախակողմյան մտածելակերպը:
- Եթե նկատել եք տառեր, նշանակում է, ձեր մոտ ավելի զարգացած է աջ կիսագունդը:
Երկրորդ թեստի արդյունքները
- Եթե պատկերում առաջին հերթին նկատեցիք բնապատկեր, ապա ձեր մոտ գերակայում է ձախ կիսագունդը:
- Եթե նկատեցիք ձիեր, ապա ձեր մոտ գերակայում է աջակողմյան կիսագունդը
Երրորդ թեստի արդյունքները
- Եթե առաջին հերթին նկատել եք թվերը, նշանակում է ձեր մոտ գերակայում է ձախակողմյան մտածելակերպը:
- Եթե տառերն եք տեսել՝ գերակայում է աջակողմյանը:
Ընդհանուր արդյունք
Երեք թեստերի միջինացված արդյունքը հենց ցույց է տալիս, թե որ կիսագունդն է ձեր մոտ ավելի զարգացած: