fbpx

Ինչպես ճիշտ լուսանկարել և ստանալ հրաշալի լուսանկարներ: Խորհուրդներ պրոֆեսիոնալներից

Երբ լուսանկարում ենք, երբեմն նկատում ենք, որ լուսանկարներից որոշները ավելի օրիգինալ տեսք ունեն, նույնիսկ եթե տարբեր կադրերում լուսանկարված է նույն օբյեկտը: Ամբողջ գաղտնիքը ռակուրսի և երրորդի կանոնը ճիշտ օգտագործելու մեջ է: Դա լուսանկարչական կոմպոզիցիայի հիմնական սկզբունքն է:

Իրականում ամեն ինչ շատ հեշտ և պարզ է: Այս կանոնների օգնությամբ, նույնիսկ ամենաանփորձ մարդը կարող է ստանալ հրաշալի կոմպոզիցիա: Մեթոդը կայանում է նրանում, որ պատկերը կիսվում է 3 հավասար մասերի՝ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց, ձևավորելով ցանց:

Ահա այդ պարզ կանոնները օգտագործելու մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ սովորել ստանալ հրաշալի լուսանկարներ:

1. Դիմանկարներ

0_converted

Ամենահաջողված դիմանկարները ստացվում են այն ժամանակ, երբ մարդու աչքերը համընկնում են գծերի հատման կետի հետ: Այս հնարքը լուսանկարը դարձնում է ավելի դինամիկ, տալիս է վիզուալ շփման զգացողություն, քան երբ աչքերը գտնվում են պատկերի կենտրոնում:

1_converted

Եթե դիմանկարում մեկ մարդուց ավելի մարդ կա, փորձեք գտնել այնպիսի դիրք, որպեսզի նրանց աչքերը գտնվեն հարևան հատման կետերում:

2. Բնապատկերներ

2_converted

Բնապատկերի հաջողդված լուսանկար ստանալու համար, փորձեք հորիզոնի գիծը հարմարեցնել այնպես, որպեսզի այն համընկնի ցանցի հորիզոնական 2 գծերից որևէ մեկի կենտրոնի հետ (շատ ավելի լավ կլինի, եթե այն համընկնի վերին հորիզոնական գծի հետ, եթե իհարկե երկրի պատկերը ավելի հետաքրքիր է, քան երկնքինը):

3 Ճարտարապետական օբյեկտներ

3_converted

Ճարտարապետական օբյեկտների լուսանկարահանման ժամանակ, շատ հաճախ բավական դժվար է լինում հասնել իդեալական սիմետրիայի: Բայց այստեղ նույնպես օգտակար կլինի Երրորդի Կանոնը: Օգտագործեք ցանցը և գծերի հատման կետերը, լուսանկարի վրա ամենահետաքրքիր օբյեկտներն ընդգծելու համար՞

4. Շարժում

4_converted

Զգույշ եղեք, եթե ուզում եք փոխանցել շարժման զգացում: Չէ՞ որ ոչ ճիշտ լուսանկարված լուսանկարը կարող է փչացնել ամբողջ մտահղացումը: Աշխատեք օբյեկտը տեղավորել լուսանկարի մի կողմում և կադրի հակառակ կողմում տեղ թողել նրա երևակայական տեղաշարժի համար:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես ճիշտ լուսանկարել և ստանալ հրաշալի լուսանկարներ: Խորհուրդներ պրոֆեսիոնալներից
Կանացի գլխավոր իմաստությունը