Բալենու ծաղիկը ոչ միայն շատ աղջիկների սիրելի ծաղիկն է, այլ նաև հարսի սիմվոլը: Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպիսին եք սիրո մեջ: Անցեք այս պարզ թեստը:
Ընտրեք բալենու ծաղիկներից մեկը և որոշակի հետաքրքիր բաներ իմացեք Ձեր և սիրո հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին:
Ծաղիկ A
Դուք ռոմանտիկ անձնավորություն եք և այն մարդը, ով միշտ անկեղծ է իր զգացմունքներում:
Ձեզ համար սիրուց կարևոր բան չկա: Դուք հավատարիմ եք Ձեր երկրորդ կեսին: Ձեզ համար շատ կարևոր է զուգընկերոջ հետ լինել առավելագույնս անկեղծ: Եվ իրոք, տպավորություն է ստեղծվում, որ Ձեզ մոտ առողջ, հասուն և կայուն հարաբերություններ են: Սակայն եթե դուք միայնակ եք, Ձեզ համար դժվար կլինի ստիպել ինչ-որ մեկին սիրել Ձեզ: Այդպիսին է Ձեր բարդ բնավորությունը:
Հիշեք այն մասին, որ ոչ միշտ է հնարավորությունը թակում Ձեր դուռը: Երբեմն այդ հնարավորությունը դուք պետք է ստեղծեք ինքներդ: Առաջին հերթին դա վերաբերում է սիրուն: Այդ պատճառով, եթե դուք իրոք սեր եք ցանկանում, բաց մի թողեք հնարավորությունները, իսկ ավելի լավ է՝ ինքներդ դրանք ստեղծեք:
Ծաղիկ B
Դուք իմաստուն եք և ռոմանտիկ:
Բացի դրանից, դուք շատ ընկերասեր եք և շփվող: Ձեզ թվում է, որ շփումը և ճիշտ երկխոսության կառուցումը՝ կարևոր է հարաբերություններում:
Երբ պրոբլեմ է առաջանում, դուք փորձում եք հասկանալ, ինչպես դա լուծել և ինչպես հաղթահարել, այլ ոչ թե անհանգստանում եք և սպասում, որպեսզի այդ պրոբլեմը ինքուրույն լուծվի։ Ձեր սերը շատ կրքոտ է և ռոմանտիկ: Երբ դուք իրոք ինչ-որ մեկին սիրում եք, դուք ամբողջովին, անմնացորդ նվիրվում եք այդ մարդուն: Դուք վերաբերվում եք Ձեր զուգընկերոջն այնպես, ինչպես կցանկանայիք, որպեսզի վերաբերվեին Ձեզ:
Շատ բնական է, որ նման վերաբերմունքի եք սպասում նաև Ձեր երկրորդ կեսից: Դուք ցանկանում եք լինել շատ սիրված Ձեր սիրելիի կողմից: Բացի դրանից, դուք գերադասում եք, որպեսզի հարաբերություններում առաջնորդը լինի Ձեր զուգընկերը, այլ ոչ թե դուք: Բառիս լավ իմաստով, Ձեր էությամբ դուք հնազանդ մարդ եք:
Ծաղիկ C
Ձեր սերը՝ հետաքրքիր արկած է: Սիրո մեջ դուք շատ ակտիվ եք և անզիջում: Ձեզ դուր է գալիս հուզումներ առաջացնել: Եվ դուք սիրում եք հարաբերություններում առաջատար դեր ունենալ, բայց ոչ միշտ եք առաջնորդ: Ժամադրություն պլանավորել՝ գերադասում եք զուգընկերոջ հետ միասին: Հազվադեպ եք թույլ տալիս Ձեր երկրորդ կեսին նախաձեռնությունը վերցնել իր վրա:
Երևում է, Ձեզ դուր է գալիս էմոցիաներն ու կիրքը: Վտանգավոր կամ արգելված սեր՝ դա հենց այն է, ինչը գրավում է: Ձեզ համար ձանձրալի է առօրյան՝ առանց ռիսկի որոշակի չափաբաժնի: Բայց չնայած այդպիսի նախասիրությունների, դուք նաև հասկանում եք, որ նորմալ, կայուն հարաբերությունները՝ կարևոր են: Միայն կրքով՝ հեռուն չես գնա:
Ծաղիկ D
Չնայած նրան, որ դուք բոլորովին էլ վառ անձնավորություն չեք, Ձեր մեջ ինչ-որ գրավիչ հմայք կա: Դուք օժտված եք այն լուռ և նուրբ շարմով, որը գրավում է հակառակ սեռին, ինչպես մագնիս:
Դուք պարփակված և փխրուն մարդ եք, բայց Ձեր արտաքինը շատ գրավիչ է: Այն բանի համար, որ բնավորությամբ շատ բարի և վստահող մարդ եք, երբեմն Ձեզ համար դժվար է և անհարմարավետ նույնիսկ լավ ծանոթ մարդկանց շրջապատում:
Ձեր բարությունը կարող է Ձեզ հետ չար կատակ խաղալ: Այդ պատճառով պետք չէ լինել չափազանց վստահող և միամիտ: Սակայն արտաքին աշխարհից էլ փակվել պետք չէ: Եթե ինչ-որ մեկը Ձեզ հետ բարի է, և Ձեր հանդեպ ակնհայտ հետաքրքրություն է դրսևորում, սովորաբար դա նշանակում է, որ դուք դուր եք գալիս այդ մարդուն։ Այնպես որ մտածեք և գործեք զգուշորեն:
Բացի դրանից, դուք շատ զգայուն և սեքսուալ մարդ եք: Ձեր զուգընկերոջ հետ միայնակ՝ դուք դառնում եք վայրի և անհագ: Դուք գերադասում եք նախաձեռնությունը վերցնել Ձեր ձեռքը, այլ ոչ թե լինել կատարող:
Եթե ընտրել եք մեկից ավելի ծաղիկ
Ձեր սերը ուժեղ է և օժտված է հզոր մագնիսականությամբ: Դուք շատ ուժգին եք սիրում, և դուք ունեք ում և ինչի համար սիրելու պատճառ: Դուք ամենուր ուրախություն և լավատեսություն եք ճառագում՝ ուր էլ որ գնաք, որտեղ էլ որ հայտնվեք:
Մարդկանց գրավում է Ձեր դրական էներգիան, և նրանք հաճույք են ստանում Ձեզ հետ հասարակ շփումից: Դուք շատ անկեղծ մարդ եք: Այն, ինչ ասում եք՝ անկեղծ է: Դուք չեք կարողանում ստել և «մատների վրա ֆռացնել» մարդկանց:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։