fbpx

Հուլիսի 6: Այսօր համբույրի համաշխարհային օրն է

Հուլիսի 6-ը համարվում է համբույրի համաշխարհային օր: Առաջին անգամ այն տոնել են Մեծ Բրիտանիայում, իսկ հետո այն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից: Այս օրը տարբեր երկրներում իրականացվում են համբույրի տոնակատարություններ, մրցարշավներ և այլն:
Համբու՜յր: Որտեղի՞ց է այն առաջացել, կամ տեսնես ո՞վ է այն առաջին անգամ կրառել: Այս մասին ոչ մեկ չգիտի: Բայց դա այդքան էլ կարևոր չէ: Կարևորը այն է, որ բազմաթիվ գիտնականներ պնդում են, որ համբույրը առողջարար է:
Համբույրը նույնպես չի խուսափել գիտության ուշադրությունից: Եվ առաջինը ինչ արեցին գիտնականները, որոնք որոշեցին ուսումնասիրել համբույրը՝ դա անվանման փոփոխությունն էր: Այսպես ծնվեց “Ֆիլեմատոլոգիա” հասկացությունը՝ գիտություն համբույրի բնույթի մասին և նրա ազդեցությունը մարդու առողջության վրա: Այսօրվա դրությամբ այս գիտությունը եկել է մի շարք հետաքրքիր եզրահանգումների: Փորձեմ բերել մի քանի օրինակ.
Բրիտանական հետազոտողները ուսումնասիրում էին ցիտոմեգալովիրուսի պրոբլեմը, որը առկա է թքի մեջ և վտանգավոր է հղիության համար, քանի որ կարող է բերել սաղմի մահվան, կամ ֆիզիոլոգիական շեղումների: Այս պրոեկտի գիտական ղեկավար Կոլին Հենդին կատարած հետազոտությունների արդյունքների հիման վրա հայտարարեց՝ “մշտական համբույրները, որը տղամարդը նվիրում է միևնույն կնոջը, դա շատ էֆեկտիվ հակացիտոմեգալովիրուսի պատվաստում է թքափոխանակման ճանապարհով”, քանի որ մեծացնում է տվյալ վիրուսի դեմ իմունիտետը:
Ստոմոտոլոգները գտնում են, որ համբույրի ժամանակ կարգավորվում է բերանի խոռոչի թթվայնությունը, որը և նվազեցնում է կարիեսի ռիսկը:
Նման հետազոտությունները շատ շատ են և չեմ պատրաստվում թվարկել դրանք ամբողջությամբ:
Կարևորը իմացեք, որ համբույրը դա ոչ միայն հաճելի է, ոչ միայն սիրո արտահայտման միջոց է, այլ նաև այն շատ առողջարար է:
Այնպես, որ հաճախակի համբուվեք բարեկամներ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հուլիսի 6: Այսօր համբույրի համաշխարհային օրն է
10 բան, որոնց համար պատասխանատու են ՀՈՐ ԳԵՆԵՐԸ