fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք Ձեզ դուր եկած թանկարժեք քարն ու բացահայտեք բնավորությունը

Պատահականորեն ընտրված թանկարժեք քարը շատ բան կարող է վկայել մարդու բնավորության մասին։ Եթե ցանկանում եք նոր բացահայտումներ անել Ձեր բնավորության մասին, ընտրեք քարն ու իմացեք՝ ինչ է վկայում այդ ընտրությունը։

Ընտրեք Ձեզ դուր եկած քարը.

1. Սուտակ

Մարդիկ, ովքեր նախընտրում են այս քարը, իշխանություն ունեն, ուժեղ բնավորություն և կամք։ Շատ ակտիվ են, ինքնավստահ, սովոր են համառորեն գնալ սեփական նպատակներն իրականացնելու ճանապարհով։ Սիրում են գեղեցիկ, շքեղ իրեր։ Բարձր են գնահատում սերը, հանուն դրա պատրաստ են խելահեղ քայլերի։

2. Զմրուխտ

Այս քարը դուր է գալիս համարձակ և խորաթափանց մարդկանց։ Նրանք սուր միտք ունեն և ստեղծագործական պոտենցիալ։ Շրջապատը նրանց գնահատում է իմաստուն լինելու, առողջ և սառը դատելու կարողության համար։ Նախքան որևէ բան անելը սովոր են ամեն ինչ մանրամասն մտածել, կշռադատել։ Ընդհանուր առմամբ հաջողակ մարդիկ են, ովքեր կարողանում են գնահատել կյանքի յուրաքանչյուր րոպեն։

3. Շափյուղա

Շափյուղա ամենաշատը սիրում են ազնիվ մարդիկ։ Նրանք չափազսնց գրավիչ են հակառակ սեռի համար և շատ վճռական են։ Նրանց շրջանում կարելի է գտնել հավատարիմ ընկերների և չմտածել, որ նրանք կարող են դավաճանել։ Անշահախնդիր են, բայց ուշադրություն են պահանջում սեփական անձի նկատմամբ։

4. Ամետիստ

Այս քարի սիրահարներն իմաստուն ու հանգիստ մարդիկ են։ Կարողանում են այդ հանգստությունը փոխանցել շրջապատին։ Երբեմն նրանց զսպվածությունը կարող է հասնել անտարբերության, համենայն դեպս՝ արտաքինից։ Սիրում են միայնություն ու հանգստություն, ինչպես նաև ճանապարհորդել։

5. Մարգարիտ

Մարգարիտ նախընտրող մարդիկ սովորաբար բաց են և բարի։ Այս քարն ընտրում են նրանք, ովքեր ուժեղ են, պայծառ և դիմացկուն։

6. Ծովակն (ակվամարին)

Այս քարի սիրահարները անկեղծ են, խորը զգացմունքներ ունեցող։ Կարողանում են լսել, աջակցել և խորհուրդ տալ։ Միևնույն ժամանակ՝ լի են էներգիայով և նոր տպավորությունների կարիք ունեն։ Ձանձրույթը նրանց խանգարում է ապրել։

7. Ադամանդ

Այս քարը սիրում են ուժեղ, վճռական և հպարտ մարդիկ։ Սովոր են ամեն ինչում զգալ սեփական գերազանցությունը։ Բայց հոգու խորքում նրանք շատ բարի և ազնիվ մարդիկ են, ում հոգին դժվար է հասկանալ արտաքին փայլի հետևանքով։ Հակված են բիզնեսի, ինչպես նաև զգում են շահութաբեր նախաձեռնությունները։ Նրանք ծիծաղում են վտանգի աչքերին և ընտրում արկածները։

8. Մալաքիտ

Այս քարն ընտրում են զգացմունքային առումով հասուն մարդիկ։ Նրանք իմաստուն են, սրամիտ։ Նրանց գլխավոր հատկություններից մեկը մարդկանց ձգելն է։ Հեշտությամբ են ներում վիրավորանքը, բայց կարող են նաև ստել։

9. Նռնաքար

Այս քարի սիրահարներն առանձնանում են դիմացկունությամբ, հնարամտությամբ, խորաթափանցությամբ։ Սիրային հարաբերություններում կրքոտ են և զգացմունքային։ Ուժեղ կամք ունեն, մեծ սիրտ և հավատ լավագույնին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք Ձեզ դուր եկած թանկարժեք քարն ու բացահայտեք բնավորությունը
ԹԵՍՏ. Քանի՞ տարեկանում եք ամուսնանալու