Շուտասելուկ, մանկական ժողովրդական բանահյուսության կատակային տեսակ, բանաձևային ասույթ։ Տաղաչափորեն բաղկացած է մի քանի անդամներից, հանգավոր կամ անհանգ տողերից, որոնց մեջ գերիշխում են նույնահունչ բառերի, նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնությունները դժվարացնելով ճիշտ արտասանությունը։ Շուտասելուկը լեզվահնչյունական յուրօրինակ խաղ է։