Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչպես կարող է Ձեր ընտրությունն ազդել Ձեր կյանքի վրա՝ ընտրեք օրիգամիներից մեկը։
Օրիգամի 1
Դուք պետք է մեկ բան հիշեք՝ դուք արդեն ունեք ամեն ինչ, ինչ Ձեզ պետք է երջանիկ լինելու համար։ Ձեր երջանկությունը նրանում չէ, ինչ դուք ունեք, այլ նրանում թե ով եք դուք։
Եթե դուք սովորեք գնահատել ինքներդ Ձեզ և ամեն ինչ լավագույն կերպով ընդունեք, դուք կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել։
Օրիգամի 2
Դուք որևէ բան լսե՞լ եք քաոսի տեսության մասին։ Հիշե՛ք՝ այս աշխարհում ամեն ինչ կապակցված է, և այն ամենը, ինչ անում եք, ունի հետևանքներ։ Մի վհատվեք, ուղղակի գործեք, իմանալով, որ Ձեր քայլերը իմաստ ունեն։
Օրիգամի 3
Երբեմն թվում է, որ դուք տարվում եք հոսքով։ Ամեն օրը նման է նախորդին, և Ձեր շուրջը գտնվող բոլոր մարդիկ նման են մեկմեկու։
Թույլ մի տվեք Ձեզ լողալ հոսանքի ուղղությամբ։ Ձեր ձեռքին է Ձեր կյանքի ղեկը և եթե ցանկանում եք գնալ հոսանքին հակառակ՝ դուք կարող եք դա անել։ Գրեք Ձեր սեփական պատմությունը, բացեք Ձեր սեփական ճանապարհը։ Ժամանակն է եկել մի կողմ թողնել բոլոր արդարացումները և գործել։
Օրիգամի 4
Ամեն ինչ ցիկլային է։ Այսօր այն, ինչ երեկ թվում էր մաքուր ինտենսիվություն՝ այսօր արդեն չքացել է։ Փուլերը փակվել են, կյանքի լավագույն պահերը ինչ-որ պահի կարծես չքացել են։
Չընկնեք դեպրեսիայի մեջ։ Ամառային անձրևը նույնպես բերում է թաց հողի բույր, ժպիտներ և երջանիկ լուսաբացներ։ Ճանապարհը, որ գոյություն չունի կարող է օգնել Ձեզ բացել նորը, ավելի հետաքրքիրը։
Դուք նույնիսկ կարող եք ստեղծել Ձեր սեփական ճանապարհը։ Մի մտածեք, որ մեկ կյանքի փուլի փակվելը նշանակում է կյանքի ավարտ։ Դա կարող է նաև նշանակել, որ սկսում է ավելի մեծ մի բան։
Օրիգամի 5
Հաճախ մենք ցանկանում ենք փախչել քաղաքից, աշխարհից, կյանքից։ Մենք փակվում ենք մեր ներսում, մենք սկսում ենք վախենալ այն բանից, ինչ կարող է մատուցել մեզ ճակատագիրը։
Սակայն մենք ոչ մի տեղ չենք անհետանա մնալով այնտեղ, որտեղ գտնվում ենք։ Մի մոռացեք, որ ամեն մեծ ճանապարհորդություն սկսում է մեկ քայլից։
Ձեր ձեռքում կա ունակություն փոխել ամեն ինչ, դուք ուղղակի պետք է վճռական լինեք, որպեսզի անեք դա և նայեք աշխարհին առանց վախերի։
Օրիգամի 6
Գարունը՝ ծնունդ է, նոր մի բան։ Չկորչեք մշուշում։ Մի թաքցրեք ոչինչ։ Թույլ տվեք սիրուն ծաղկել Ձեր սրտում։ Ժամանակն է եկել գործել ըստ զգացմունքների։