Ուզո՞ւմ եք իմանալ ինչ հոգեվիճակում եք գտնվում՝ ուղղակի անցեք այս փոքրիկ թեստը։
Նայեք ներքևում բերված նկարներին և ընտրեք այն նկարը, որն առավել շատ է Ձեզ դուր գալիս։ Պետք չէ շատ երկար մտածել, ուղղակի ընտրեք այն նկարը, որը առաջինը Ձեր աչքը շոյեց.
Եվ այսպես, ի՞նչ է նշանակում Ձեր ընտրությունը.
Նկար 1
Խոսում է այն մասին, որ տվյալ պահին Դուք գտնվում եք թուլացած վիճակում։ Դուք կարողանում եք գեղեցիկը տեսնել ամեն մի օրվա մեջ և վայելել այն։ Դուք շարժվում եք սկզբունքով. «Մենք ունենք միայն մեկ կյանք»։ Միշտ փորձում եք բաց լինել որևէ նորի համար։ Տվյալ պահին Դուք գտնվում եք երազկոտ վիճակում և սպասում եք փոփոխությունների։
Նկար 2
Այժմ Դուք խորասուզված եք ինքներդ Ձեր մեջ։ Դուք բավական ավանադապաշտ հայացքների տեր մարդ եք։ Սեփական պրոբլեմները միշտ փորձում եք ինքնուրույն լուծել։ Երբեմն դա ճնշում է Ձեզ։ Դուք գտնվում եք փնտրտուքներում, որպեսզի վերջապես խզեք այդ արատավոր շրջանակը։ Ձգտում եք գեղեցիկին։ Ձեզ ուղղակի ահրաժեշտ է մի փոքր թուլանալ և այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպես է կյանքը խաղում վառ գույներով։
Նկար 3
Այս նկարը խոսում է այն մասին, որ դուք մարդ եք, ով վստահ է իր ուժերին։ Դուք միշտ ամեն ինչ մանրակրկիտ մտածում եք՝ որևէ որոշում կայացնելուց առաջ։ Տվյալ պահին Ձեզ պտտեցնում է հոգսերի և գործերի մրրիկը։ Հիշեք, ոչ ամեն ինչը կարող է ընթանալ ըստ պլանի։ Կյանքին վերաբերվեք ավելի պարզ։ Ամենայն հավանականությամբ դուք գտնվում եք սթրեսի սահմանագծին և մի լավ հոգնել եք։ Մի փոքր ինքնաբերականությունն ու վառ տպավորությունները կզարդարեն Ձեր կյանքը։