Ինչ-որ մեկի համար կարևոր է բանկային հաշիվը, մեկ ուրիշը երազում է ապրել սիրո և համերաշխության մեջ, ինչ-որ մեկի համար էլ թանկ է ազատությունը։ Մենք բոլորս տարբեր ենք և տարբեր են նաև մեր կյանքի արժեքները։ Հստակեցրեք, խնդրում ենք, ձեր կյանքի առաջնահերթությունները։
Նայեք նկարին։ Այն ինչը առաջինը կտեսնեք՝ ցույց կտա այն, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։
Կամրջակ
Ամենայն հավանականությամբ, հեշտ կյանքով չեք ապրում: Այն հագեցած է փոփոխություններով ու բարդ պահերով: Ձեզ համար կարևոր է հաղթահարել դրանք: Իմաստուն, փորձառու մարդ եք: Սովորաբար ամեն բան դրական ավարտ է ունենում՝ շնորհիվ ձեր ջանքերի:
Նավակ
Ձեզ համար դինամիկան կարևոր է ամեն բանում: Ձեզ համար կարևոր է զարգանալ բոլոր ուղղություններով, լավացնել կյանքը: Տեսնում եք հեռանկարը, ձգտում դրան: Կարողանում եք հանգստանալ, բայց տանել չեք կարողանում անգործությունը: Չեք հասկանում և դատում եք մարդկանց, ովքեր բողոքում են կյանքից, բայց ոչինչ չեն անում՝ այն ավելի լավը դարձնելու համար:
Գեղեցիկ լանդշաֆտ տան շուրջը
Սիրում եք գեղեցկություն և կարգուկանոն: Միշտ կոկիկ տեսք ունեք: Ցանկանում եք, որ ամեն բան գեղեցիկ տեսք ունենա, պատշաճ վիճակում լինի: Մարդկանց հետ չեք կիսվում ձեր խնդիրներով: Չեք քննարկում մարդկանց, չեք ցանկանում, որ մարդիկ քննարկեն ձեր արարքները: Չեք ցանկանում անհաջողակի տպավորություն գործել:
Տուն
Հոգատար եք, պատասխանատու: Մտերիմների բարեկեցությունը կարևոր է ձեզ համար: Շատ ջանք եք գործադրում, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամ հանգիստ ու հաջողակ կյանք ունենա: Հոգ եք տանում մտերիմների բարոյական, ֆինանսական և ֆիզիկական անվտանգության մասին:
Թռչուններ
Ձեզ համար կարևոր է անկախ ու ազատ լինելը: Ոչ ոքից հաշվետվություն չեք պահանջում, ինքներդ էլ չեք ցանկանում մարդկանց տեղեկացնել ծրագրերի ու ցանկությունների մասին: Անձնական տարածությունը կարևոր է ձեզ համար: Հասարակության մարդ չեք, ունեք սեփական ճաշակը, սկզբունքները, կանոնները: Չեք հասկանում սովորույթները, չեք սիրում պարտականություններ: Ցանկացած իրավիճակի մասին սեփական կարծիքն ունեք:
Մայրամուտ, ծով
Ռոմանտիկ եք, ձեզ դուր է գալիս ամեն հրաշալի բան: Բնական մարդ եք, ով հասկանում է բնությունը, գնահատում գեղեցկությունը, ամենը, ինչ կարող է տալ աշխարհը: Ստեղծագործող մարդ եք, բացասական երևույթները փչացնում են ձեր տրամադրությունը: Տանել չեք կարողանում ագրեսիան:
Ժայռեր
Կայունությունն ու ամրությունը կարևոր են ձեզ համար: Հասկանում եք, գնահատում ամուր հարաբերությունները: Չեք սիրում դատարկ խոսակցություններ: Ձեզ համար կարևոր է չփոխել որոշումները: Ուժեղ մարդ եք, համառ՝ ձգտումներում: Տանել չեք կարողանում սուտն ու մարդկանց, ովքեր հաճախ փոխում են իրենց կարծիքը: Պահանջկոտ եք ձեր նկատմամբ, խիստ՝ մարդկանց հանդեպ: Կանոնները դուր են գալիս ձեզ, բարձր ստանդարտներ ունեք: