Ի՞նչ տեսաք առաջինը՝ ծառե՞ր, արմատնե՞ր, թե՞ շուրթեր։
Ծառեր
Եթե առաջինը, ինչ տեսաք՝ ծառերն են, ապա մեծ է հավանականությունը, որ դուք էքստրավերտ եք։ Դուք բարեհամբույր եք, բայց կարողանում եք պաշտպանել ինքներդ ձեզ։
Զգայուն եք այլ մարդկանց կարծիքների հանդեպ ու շատ եք անհանգստանում, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները։ Չնայած ձեզ շրջապատում եք մարդկանցով, ում ձեզ ընկեր եք համարում, նրանցից միայն մի քանիսն են անկեղծ ու հավատարիմ։ Դուք կարող եք արտաքուստ մեղմ ու նուրբ թվալ, բայց իրականում ուժեղ մարդ եք։
Որպես ավելացում նշենք, որ դուք ունեք չափազանց բարձր ստանդարտներ և հեշտությամբ չեք վստահում մարդկանց։ Ունեք առեղծվածային կողմ, որը խանգարում է մարդկանց հասկանալ, թե ինչ կա ձեր մտքին։
Արմատներ
Եթե առաջինը նկատել եք արմատները, դուք ինտրովերտ եք։ Դուք ընդունում եք ձեր սխալներն ու հեշտությամբ եք ընդունում նաև կառուցողական քննադատությունը, որպեսզի ապագայում ավելի լավը դառնաք։
Անհավանական կարգապահ և ջանասեր եք։ Ունեք բարոյականություն և սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք կյանքում։ Դա ձեզ դարձնում է մարդ՝ ով գիտի ինչ է ուզում, և ով հասնում է հաջողության հեն այդ հստակության շնորհիվ։
Նաև անկախ եք ու պատասխանատու։ Միշտ փորձում եք դառնալ ավելի լավը և կարծում եք, որ միշտ կա բան, որին կարելի է ձգտել։ Չնայած երբեմն տառապում եք ցածր ինքնագնահատականից, ունեք առողջ միտք և նույնիսկ համառ եք։
Շուրթեր
Եթե շուրթերն այն է, ինչը տեսաք առաջինը, դուք հասարակ և հանգիստ մարդ եք։ Նախընտրում եք միջին կյանք, որը չի բարդացնում ավելորդ անհանգստությունը։ Դուք շատ ճկուն եք ձեր մտքերում և պահվածքում։
Դուք իմաստուն եք, իսկ երբեմն նաև միամիտ, քանի որ միշտ ունենում եք միայն լավ մտադրություններ։ Ձեզ կարող են ընդունել որպես թույլ և օգնության կարիք ունեցող մարդու, բայց իրականում դա այդպես չէ։ Դուք ուժեղ եք որոշումներն ինքնուրույն ընդունելու մեջ։ Դուք միշտ անկեղծ եք մարդկանց հետ, այդ պատճառով նրանք գալիս են ձեզ մոտ՝ խորհուրդ հարցնելու կամ ասում են, որ գիտեն, որ կարող են վստահել ձեր կարծիքին։