fbpx

Ընտրեք երկինքը և իմացեք թե ինչպես ձեր ընտրությունը կբնութագրի ձեր անձը

Եկեք անցնենք մի փոքրիկ ԹԵՍՏ, որը կօգնի ավելի լավ բացահայտել ձեզ և ձեր անձը: Այն ամենը, ինչ հարկավոր է անել՝ ընտրել 6 երկինքներից մեկը: Ո՞վ գիտե, միգուցե դուք բացահայտեք ձեզ համար այն, ինչ չգիտեիք ձեր անձի մասին:

Ընտրեք երկինքը․

Երկինք 1

Առաջին տարբերակի ընտրությունը նշանակում է, որ դուք շատ ազնիվ և անկեղծ մարդ եք և տանել չեք կարողանում սուտը, քծնանքը և սնափառությունը, որովհետև դրանք հասցնում են ձեզ խելագարության: Դուք ամեն ինչ՝ աշխատանքում, դպրոցում տանը՝ ամենուր անում եք հիմնված ձեր խղճի վրա և հենց այդ պատճառով ձեր ընկերները, կոլեգաները և ընտանիքը գիտի, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Դա կարող է արտաքնապես չերևալ, սակայն դուք զգայուն մարդ եք, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր հասցեին հնչած բացասական խոսքերին: Դրանք ձեզ ցավ են պատճառում, բայց դուք միևնույնն է փորձում եք լինել բարի և բարեհամբույր յուրաքանչյուր մարդու հանդեպ:

Երկինք 2

Դուք ընտրել եք երկրորդ երկինքը: Դա նշանակում է, որ չեք սիրում կոնֆլիկտներ և միշտ վեճի փոխարեն ընտրում եք համաձայնությունը: Դուք տիպիկ խաղաղապահ եք և էքստրավերտի և ինտրովերտի խառնուրդ, ով կարող է լինել շատ քնքուշ և հաճելի մտերիկ և հարազատ մարդկանց համար: Դուք առանց որևէ պրոբլեմի հաճոյախոսում եք և բարի խոսքեր եք ասում շրջապատողներին՝ իհարկե, եթե նրանք դրան արժանի են: Դուք շատ շռայլ եք և փորձում եք լինել լավ և բարեհամբույր մարդ:

Երկինք 3

Երրորդ երկնքի ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք ինքնաբուխ մարդ եք և ձեզ դուր է գալիս որոշումներ կայացնել և գործել բառացիորեն ոտքի վրա: Բացի դրանից, ձեր կյանքում լավագույն բաները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ դուք գիտակցում եք և ընդունում դրանց հետևանքները մոտ կամ հեռավոր ապագայում: Ձեր շրջապատի մարդիկ սիրում են ձեզ, քանի որ դուք էներգիայով լեցուն և կյանքի հանդեպ դրական տրամադրված մարդ եք՝ ինչը դուք շռայլորեն տարածում եք բոլորի վրա: Դուք հաջողության հասնելու համար միշտ պետք է հավատաք ձեր բնազդներին, զգացմունքներին և ինտուիցիային:

Երկինք 4

Եթե ընտրել եք չորորդ երկինքը (առաջինը ներքևի շարքում), նշանակում է, որ դուք համարում եք ձեզ բավական հետաքրքրասեր մարդ, ով միշտ ձգտում է իմանալ և բացահայտել իր համար նոր, դեռևս անհայտ բաներ: Ի դեպ, դուք հեշտությամբ կարող եք ձանձրանալ առօրյա սովորական գործողություններից և այդ պատճառով ժամանակ առ ժամանակ պետք է շեղել կենտրոնացումը այն բանի վրա, ինչ ձեզ հետաքրքիր է: Սիրում եք ձեր ընկերական շրջանակը, բայց այնուամենայնիվ գերադասում եք պարբերաբար մնալ միայնակ ինքներդ ձեզ հետ:

Երկինք 5

Այս նկարում պատկերված է գիշերային ամպրոպոտ երկինք: Այդ ընտրությունը նշանակում է, որ դուք այն մարդն եք, ով այլ մարդկանց բացվում է միայն այն ժամանակ, երբ լավ ճանաչում է նրանց: Դուք ձեր էմոցիաները պահում եք փակ կողպեքի տակ, չեք ցուցադրում մարդկանց, չնայած ինքներդ լավ հասկանում և զգում եք մարդկանց: Փոխարենը նրանք, ովքեր ձեզ լավ են ճանաչում՝ հիացած են ձեզանով, քանի որ դուք կարողանում եք աշխարհին նայել այլ անկյունով և իրերին գտնել բոլորովին ոչ պարզունակ բացատրություններ:

Երկինք 6

Այս կապույտ և ամպամած երկինքը ցույց է տալիս, որ դուք ձեր անկախությունը գնահատող մարդ եք: Իրականում, երբեմն դուք նույնիսկ դառնում եք մի փոքր ըմբոստ և ցույց եք տալիս ձեր անհնազանդ և կամակոր բնույթը, չնայած կոնֆլիկտներն ու կոնֆրոնտացիաները ձեզ այդքան էլ դուր չեն գալիս: Փորձում եք հավասարակշռություն գտնել ձեր ազատության հանդեպ և անձնական տարածքի պահանջների և մտերիմ մարդկանց մասին հոգ տանելու միջև: Ձեր ուժեղ կողմը՝ բացասական մտքերին դիմադրելու և նրանց ձեր վրա ազդեցություն ունենալ չթողնելու ունակությունն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ընտրեք երկինքը և իմացեք թե ինչպես ձեր ընտրությունը կբնութագրի ձեր անձը
ԹԵՍՏ. Միայն ամենագետը կկարողանա պատասխանել թեստի 9 հարցից թեկուզ 6-ին