fbpx

10 պատճառ, թե ինչու ցանկությունները չեն իրականանում

Հրաշալի կլիներ չէ՞, որ ծափ տայիր և ցանկություններն անմիջապես իրականանային: Բայց ցավոք, ոչ բոլորի մոտ է ստացվում կարճ ժամանակում իրականացնել մտահղացումները: Ինչո՞ւ ցանկությունները չեն իրականանում: Ի՞նչն է խանգարում դրանց կյանքի կոչմանը:

1. Ինքնին ցանկության բացակայությունը

Պատահում է այնպես, որ ճիշտ է՝ մարդը երազում է ինչ-որ բանի մասին, բայց ինքն էլ կարգին չի հասկացել, ցանկանո՞ւմ է արդյոք ստանալ այն, ինչի մասին երազում է: Որպեսզի դա տեղի չունենա՝ պետք է հստակ հասկանալ, ցանկանո՞ւմ եք որ այդ երազանքը իրոք իրականանա, թե՞ դա Ձեզ պարտադրված է շրջապատի կողմից:

2. Երազանքն աղոտ է

Երբեմն երազանքները ճիշտ չեն մտապահվում: Այսինքն մարդը մտածում է, որ լավ կլիներ, որպեսզի բիզնես ունենա, դրանից շահույթ ստանա: Այսպիսի ցանկության մեջ չկա կոնկրետություն: Մարդն ինքն էլ չի հասկանում, թե ինչով է հատկապես ցանկանում զբաղվել և եկամուտի ինչ մակարդակի է ուզում հասնել:

3. Երազանքը գողացված է

Երբեմն մարդիկ վազում են առասպելական նպատակների հետևից, որոնք ըստ իրենց՝ կերջանկացնեն իրենց: Դա, օրինակ, երբ տեսնում ես հարևանիդ շքեղ ավտոմեքենան և մտածում, որ վատ չէր լինի, որ դուք էլ դա ունենայիք: Բայց եթե անկեղծ լինեք ինքներդ Ձեր հանդեպ՝ կհասկանաք, որ այդ մեքենան Ձեզ այդքան էլ հարկավոր չէ: Մի խոսքով նախանձում եք ուրիշի երջանկությանը:

4. Անհավատություն սեփական հաջողությանը

«Ցանկանում եմ ամուսնանալ հարուստ և գեղեցիկ տղամարդու հետ, բայց այդպիսի տղամարդը ինձ վրա չի էլ նայի: Հենց այդ պատճառով էլ՝ կգտնեմ ավելի համեստ մեկին»: Հենց այդպես են մտածում որոշ կանայք՝ նախապես անձնական կյանքում մատնելով իրենց անհաջողության: Անվստահությունը, որ հնարավոր է ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելին՝ հաճախ զրկում է մարդկանց լուսավոր և երջանիկ ապագայից:

5. Մանկուց եկած սխալ կարգավորումներ

Հավանաբար մեզանից շատերին են մանուկ հասակում ներշնչել նմանատիպ արտահայտություններ․ «Մենք չենք կարող դա մեզ թույլ տալ», «Հարուստ ամուսինը՝ ուրիշի ամուսինն է» և այլն: Ցավոք այդպիսի արտահայտությունները խորը նստվածք են թողնում մարդու գիտակցության և ենթագիտակցության մեջ՝ դառնալով խոչընդոտ ապագայում բարձրունքների հասնելու համար:

6. Ուրիշների խորհրդին հետևելը

«Ինձ մոտ չստացվեց՝ քո մոտ էլ չի ստացվի», «դա քո կալիբրի չէ», «գլխիցդ վերև մի թռչիր»: Լսե՞լ եք այսպիսի արտահայտություններ: Եթե ինչ-որ մեկը փորձում է այդկերպ շեղել Ձեզ Ձեր ճանապարհից, խուսափեք այդպիսի մարդկանց հետ շփումներից: Իրենց մոտ չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ Ձեզ մոտ նույնպես չի ստացվի:

7. Արդյունքին հասնելու տարբերակի վրա չափից շատ կենտրոնացումը

Երբ դուք երազում եք, շատ կարևոր է նախքան դեպի հաջողության տանող քայլերի վրա կենտրոնացում՝ պատկերացնել այդ նպատակը: Ի՞նչ եք զգում այդ պահին: Ի՞նչ էմոցիաներ եք ապրում այդ պահին: Իրո՞ք երջանիկ եք: Դուք պետք է հաճույք ստանաք նրանից, ինչ ստացել եք: Այդպիսի պրակտիկայի բացակայությունը ոչ միշտ է դրական ազդում մեր գործողությունների արդյունքի վրա:

8. Կիսվել բազմաթիվ փոքրիկ նպատակների միջև

Ի՞նչ է դա նշանակում: Երբ մարդը «կիսվում է մանր կտորների»,փորձելով հասցնել առաջին, երկրորդ և երրորդ գործերը, նրան դժվար թե հաջողվի հաղթահարել թեկուզ դրանցից մեկը: Պետք չէ կառչել ամեն հնարավորությունից: Կենտրոնացեք գլխավորի վրա: Այդպես դուք ավելի արագ կստանաք ցանկալի արդյունք։

9. Չցանկանալ պատասխանատվություն վերցնել

Երբեմն մարդիկ այնքան են վախենում դուրս գալ սեփական հարմարավետության սահմաններից, որ որևէ գլոբալ բանի մասին միտքն ուղղակի սարսափեցնում է նրանց և նրանց թվում է, որ դա կբերի բազմաթիվ այլ պրոբլեմներ: Օրինակ, ինչ-որ մեկը երազում է դառնալ մեծ ղեկավար, բայց միտքն այն մասին, որ երազանքին կհետևի պատասխանատվությունը, ամենօրյա աշխատանքային հոգսերը՝ չի թողնում մարդուն մոտենալ իր երազանքին:

10. Տապալվելու և քննադատվելու վախը

Հաճախ հաջողության ճանապարհի խոչընդոտ է հանդիսանում անհաջողության մատնվելու վախը կամ շրջապատի կողմից քննադատված լինելու վախը: Մարդիկ, փոխարենը նպատակին հասնելու համար ջանք չխնայելու՝ ավելի շատ մտածում են թե ինչ կմտածեն իրենց մասին ուրիշները:

Այժմ դուք գիտեք, թե ինչու ցանկությունները չեն կատարվելու և ինչպես կարելի է դա փոխել:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 պատճառ, թե ինչու ցանկությունները չեն իրականանում
Ընտրելով հիերոգլիֆը՝ կիմանաք, թե որն է Ձեր կյանքի համար 1 առաջնահերթությունը