fbpx

Հոգեբանական ԹԵՍՏ. խորհրդանիշ, որը կպատմի Ձեր ենթագիտակցության մասին

Ձեր ենթագիտակցությունը կարող է որոշ ինֆորմացիաներ թաքցնել, որոնք հնարավոր է բացահայտել այս թեստի միջոցով։

Մենք երբեք չենք կարող ամբողջությամբ իմանալ, թե ինչ կա մեր ենթագիտակցության խորքերում։ Կարելի է հասկանալ, թե ինչ է թաքցնում ենթագիտակցությունը, վերլուծելով երազանքները, ինտուիցիան կամ էլ արագ ինքնաբուխ որոշումները։

Ներկայացված են ութ տարբեր խորհրդանիշեր՝ սիրտ, գավաթ, արցունքներ, թռչուն, ավազային ժամացույց, թիթեռ, փազլ և բանալի։ Ընտրեք այն խորհրդանիշը, որն առավել լավ է համապատասխանում Ձեզ և հետո կարդացեք, թե ինչ է պատմում այն Ձեր մասին։

1. Սիրտ

Ձեզ սիրում են, հատկապես հակառակ սեռը։ Դուք սիրում եք ապրել երևակայության աշխարհում և երազում եք իդեալական սիրո մասին։ Սիրտ խորհրդանիշը նաև կարող է վկայել այն մասին, որ դուք դժվարություններ եք ապրում Ձեր զգացմունքների արտահայտման առումով։

2. Գավաթ

Դուք ամբիցիոզ եք, Ձեր նպատակների առումով ունեք ուժ և հաջողություն։ Դուք մրցունակ եք։ Անհաջողությունները վախեցնում են Ձեզ և հաճախ դրանց համար մեղադրում եք ուրիշներին։

3. Արցունքներ

Այս խորհրդանիշը ցույց է տալիս բացասական էմոցիաներն ու տագնապները։ Այն նաև կապված է տխրության, անհանգստության և դեպրեսիայի հետ։ Արցունքի ընտրությունը կարող է նաև նշանակել, որ Ձեզ համար դժվար է շփվել մարդկանց հետ։

4. Թռչուն

Թռչունը խորհրդանշում է ազատությունը և պրոբլեմներից խույս տալը։ Երբեմն ցանկանում եք թռչել, հեռանալ և ամեն ինչ թողնել ետևում։ Դուք երազում եք խաղաղ, անհոգ կյանքի մասին, բայց առայժմ դուք գիտեք, որ չեք կարող հուսալ, որ դա կլինի։

5. Ավազային ժամացույց

Ավազային ժամացույցի խորհրդանիշը իրենից ներկայացնում է վախ ապագայի հանդեպ և անցյալի ցավալի հիշողություններ։ Դուք չպետք է անհանգստանաք անցած իրադարձությունների համար և դրա փոխարեն պետք է կենտրոնանաք ներկայի վրա։ Ավազային ժամացույցը կարող է նաև ցույց տալ, որ դուք թաղվել եք որոշակի բաների մեջ։

6. Թիթեռ

Ձեզ դուր են գալիս գեղեցիկ և թանկարժեք իրեր։ Չնայած դուք կարող եք երազել ճոխ կյանքի մասին, դուք ամենայն հավանականությամբ էականորեն չեք փոխի Ձեր ներկայիս ֆինանսական վիճակը։ Դուք ավելի շատ հույս եք դնում բախտի վրա, քան հաջողության։

7. Փազլ

Դուք ցանկանում եք կարգավորել Ձեր կյանքում ի հայտ եկած իրավիճակը, բայց դուք դա չեք անում։ Միգուցե պատճառը Ձեր մե՞ջ է։ Դուք չեք ցանկանում լուծել այլ մարդկանց պրոբլեմները, որովհետև զգում եք, որ դուք առանց այն էլ բավական շատ սեփական պրոբլեմներ ունեք։

8. Բանալի

Բանալին կարող է մատնանշել այն, որ դուք փակում եք կյանքի մի փուլ և Ձեզ սպասվում են նոր հնարավորություններ։ Հնարավոր է, որ վերջապես կլուծեք այն պրոբլեմը, որը երկար ժամանակ փորձում էիք լուծել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հոգեբանական ԹԵՍՏ. խորհրդանիշ, որը կպատմի Ձեր ենթագիտակցության մասին
Ի՞նչ չգիտենք կենդանիների մասին: Հետաքրքիր փաստեր