fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք հնդկական խորհրդանիշը և իմացեք Ձեր նախախնամության մասին

Հաճախ հաջողության հասնելու համար մենք մեծ ջանքեր ենք գործադրում, անում ենք ամեն ինչ, նույնիսկ ավելին, բայց արդյունքում ստանում զրոական արդյունք։ Ինչո՞ւ։ Միգուցե մենք բոլորովին այն չենք անում, ինչ հարկավոր է տվյալ պահին։ Ճակատագիրը մեզ ուղարկում է հուշում-նշաններ։ Վստահեք Ձեր ենթագիտակցությանը, Ձեր ինտուիցիային, ընտրեք խորհրդանիշերից մեկը և իմացեք թե ինչ պետք է հաշվի առնեք մոտակա ժամանակներս։

Եթե ընտրել եք Չակրա Սահասրարան

Ներկա պահին Ձեզ անհրաժեշտ է կանգ առնել, դադար վերցնել, գիտակցել սեփական նշանակությունը նյութական կյանքում։ Հասկանալ թե Ձեզ իրոք ի՞նչ է պետք։

Եթե ընտրել եք Չակրա Աջնան

Երրորդ աչք։

Ձեզ անհրաժեշտ է լսել սեփական ինտուիցիային և ավելի շատ վստահել ինքներդ Ձեզ, քան կողքից հնչած խորհուրդներին։ Պետք է հիշել նախկին փորձը, խուսափել կոնֆլիկտներից և բացասական էմոցիաներից։

Եթե ընտրել եք Չակրա Անախատան

Ներկա պահին դուք պետք է բարություն և համբերություն ցուցաբերեք Ձեզ մոտ մարդկանց հանդեպ։ Պետք է ուշադրություն դարձնել Ձեզ հարազատ մարդկանց առողջությանը։ Աջակցություն ցուցաբերել մտերիմներին, եթե նրանք դրա կարիքն ունեն։

Եթե ընտրել եք Չակրա Վիշուդխան

Ներկա ժամանակահատվածում Ձեզ անհրաժեշտ է շփումներ։ Դուք պետք է ավելի շատ ինֆորմացիա ստանաք։ Նաև անհրաժեշտ է զսպել բացասական էմոցիաները և ավելի հաճախ բարյացկամություն ցուցաբերել։

Եթե ընտրել եք Չակրա Մանիպուրան

Ներկա պահին Ձեզ անհրաժեշտ է գործողությունների ազատություն։ Պետք է խուսափել այն ամենից, ինչը կարող է սահմանափակել Ձեզ։ Հավատացեք ինքներդ Ձեզ, այն բանին՝ ինչ անում եք։ Դա կօգնի Ձեզ ամենամոտ ժամանակներս։

Եթե ընտրել եք Չակրա Մուլադխարան

Ներկա պահին Ձեր շեմին է կանգնած փոփոխությունները։ Հարկավոր է հավաքել ուժերը՝ ժամանակ գտեք հանգստի համար։ Խուսափեք խանդերից ու նախանձությունից։ Որոշումներ մի կայացրեք բարկության և հուսահատության պահերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք հնդկական խորհրդանիշը և իմացեք Ձեր նախախնամության մասին
Արդյոք գիտե՞ս