Իհարկե Ձեր ապագան կանխորոշված չէ: Ձեր գործողություններով դուք ունակ եք ամեն ինչ փոխել: Սակայն քարտերի խորհուրդները լսել՝ այնուամենայնիվ արժի: Որովհետև նրանք Ձեզ կհուշեն, թե որ ուղղությամբ է պետք առաջ շարժվել․․․
Քարտ 1
Ձեզ թվում է որ Ձեզ վրա բոլորը և ամեն ինչ ճնշում են գործադրում և ֆորտունան էլ բարեհաճ չէ Ձեր հանդեպ: Մի տխրեք: Դա ուղղակի տրանսֆորմացիայի ժամանակաշրջան է: Շուտով ամեն ինչ կփոխվի: Ձեր բոլոր ջանքերն ու ձգտումները ամբողջությամն կփոխհատուցվեն նոր և հիասքանչ իրադարձություններով: Ձեր շատ պլաններ և երազանքներ կյանքի կկոչվեն: Իսկ առայժմ մի ծախսեք Ձեր ուժերը և սպասեք մինչև կանցնի փոթորիկը: Շատ քիչ է մնացել:
Քարտ 2
Ձեզ պետք է պատրաստվել և ուժ հավաքել, որովհետև շատ շուտով կյանքը կպտտի Ձեզ իրադարձությունների պտտահողմում: Դուք նույնիսկ հանգստանալու ժամանակ չեք ունենա: Օգտագործեք այդ բարեհաճ ժամանակաշրջանը Ձեր պլանները կյանքի կոչելու համար: Այդ ժամանակը շատ արդյունավետ կլինի Ձեզ համար: Եվ չնայած դուք հոգնածություն կզգաք, բայց արդյունքից գոհ կմնաք:
Քարտ 3
Կարծես արդեն շատ պարապ նստեցիք: Եթե դուք սպասում եք նշան ի վերուստ, ուրեմն ահա այն: Սկսեք գործել, պլաններ կազմեք, կամքի ուժ և ամուր բնավորություն դրսևորեք: Ինչ-որ բան արեք Ձեր ցանկությունը իրականություն դարձնելու համար: Դուք ունեք բավական ուժ, որպեսզի հաղթահարեք դժվարությունները և Ձեր ճանապարհին հայտված բոլոր խոչընդոտները: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Քարտ 4
Ձեզ մոտ ուժեղ է զարգացած ինտուիցիան: Ինչո՞ւ դուք նրան չեք լսում և դեմ եք գնում Ձեր ցանկություններին: Շրջապատող մարդկանց օգնելը լավ է, բայց դուք մոռացել եք սեփական հետաքրքրությունների մասին: Շուտով Ձեզ մոտ կսկսի բարեհաճ ժամանակաշրջան, երբ ֆորտունան կժպտա Ձեզ: Բաց չթողնեք այն: