Առաջարկում ենք վերհիշել հետաքրքիր փաստեր դպրոցական ծրագրից և անցնել թեստ`ստուգելով գրականության, գիտության և ձեռներեցության ոլորտի գիտելիքները:
Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ:
Հայ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան, վաղ հայկական Վերածննդի դարաշրջանի ներկայացուցիչ: Հռոմեական կաթոլիկ եկեղեցին նրան դասել է «Եկեղեցու 36 ուսուցիչների» շարքին:

Հայ բանաստեղծ և աշուղ, սիրային քնարերգության վարպետ: Ծնվել է աղքատ արհեստավորների ընտանիքում: Նա բանաստեղծություններ է գրել մի քանի լեզուներով՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն:

20-րդ դարասկզբի ամերիկահայ ամենահայտնի գրողներից մեկը, արժանացել է Պուլիցերյան մրցանակի լավագույն դրամայի համար (որից հրաժարվել է), ինչպես նաև «Օսկարի»` լավագույն գրական սկզբնաղբյուրի համար:

Հայ և խորհրդային գյուտարար, ինժեներ–էլեկտրիկ, գունավոր հեռուստացույցի հայտնագործողներից մեկը: Ավելի քան 20 գյուտերի և միջանկյալ կլիշեի օգտագործմամբ ֆոտոտեխնոգրաֆիայի համակարգի հեղինակ է:

Նա հայտնի է որպես «Ամերիկայի պլաստիկ արքա» և Կոկա-Կոլայի շշերի ստեղծող: Ավելի քան 40 գյուտերի հեղինակ է, որոնց թվում են մեքենայի դիմապակու վրայի կապույտ արևապաշտպան ժապավենը, սննդամթերք պահելու համար նախատեսված թեթև պլաստիկ տարաները, ըմպելիքների համար նախատեսված ծալվող ձողիկները:

Հայտնի հայ բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ։ Քնարական և արձակ ստեղծագործությունների, թարգմանությունների, գրական–քննադատական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանել են Վալերի Բրյուսովը, Կոնստանտին Բալմոնտը, Սամուիլ Մարշակը, Իոսիֆ Բրոդսկին, Բելլա Ախմադուլինան, Պավլո Տիչինան։

Դեղագործ–քիմիկոս, որին Ստամբուլից հատուկ հրավիրել են ԱՄՆ` դոլարի համար օրիգինալ կանաչ գույն ստեղծելու համար։ Նրա ստեղծած հատուկ կանաչ գույնը ոչ միայն կայուն էր արտաքին ազդեցությունների նկատմամբ, այլև հոգեբանորեն վստահություն էր ներշնչում փողի նկատմամբ։

Հայ գրականության դասական, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ։ Նա թարգմանել է Պուշկինի, Մայակովսկու, Գյոթեի, Գորկու ստեղծագործությունները, ինչպես նաև հայտնի գրականագետների հոդվածներ։ Նա Հայաստանին նվիրված ամենահայտնի բանաստեղծության հեղինակն է։

Հայ աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը, ԽՍՀՄ–ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիրը։ Հայտնի է աստղերի և աստղային համակարգերի ծագման և էվոլյուցիայի մասին իր տեսություններով։

Հայ բանաստեղծ և հասարակական գործիչ։ Որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող։ Նրա բանաստեղծություններով հիանում էին Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Թումանյանը։

Աղբյուրը՝ Նովոստի-Արմենիա
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓