fbpx

2011թ. ամենաբեռնված ֆիլմը

www.torrentfreak.com-ը հրապարակել է տարվա ամենաշատ ինտերնետում բեռնված ֆիլմերի տասնյակը: Օգտվողները առաջվա պես ավելի շատ հետաքրքրվում են էքշն, կոմեդիա և կոմիկսների վրա հիմնված ֆիլմերով:

Անցած տարի բեռնված ֆիլմերի միանշանակ լիդեր էր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» բլոքբաստերը՝ նրա օգտին իրենց ընտրությունը կատարել էին 16 միլիոն օգտվողներ: Իսկ հիմա ռեյտինգի ամենավերևում է գտնվում   «Ֆորսաժ» էքշնի 5-րդ մասը անփոխարինելի Վին Դիզելի մասնակցությամբ: Ճիշտ է այն բեռնելու քանակով մոտ երկու անգամ զիջում է «Ավատարին»:

Իսկ ինչ վերաբերում է մուլտֆիլմերին, ապա այստեղ ֆավորիտը «Ռանգոն» է, որի հերոսին շատ են նմանեցնում Ջոնի Դեպի «Վախ և ատելություն Լաս Վեգասում» ֆիլմի կերպարին:

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2011թ. ամենաբեռնված ֆիլմը