Այս թեստը Ձեզ է առաջարկում հայտնի հոգեբան Միխաիլ Լաբկովսկին։ Նա տալիս է բավականին պարզ հարցեր։ Դրանց պետք է պատասխանել անկեղծ ու հնարավորինս արագ՝ առանց երկար մտածելու։
1 միավոր`«միշտ», 2 միավոր` «երբեմն», 3 միավոր` «երբեք» բառերի դեպքում
1. Ինձ դուր է գալիս իմ արտաքինը։
2. Ես վստահ եմ իմ ունակությունների վրա։
3. Ես ինձ լավ մարդ եմ համարում։
4. Ես չեմ ափսոսում գործածս որևէ սխալի համար, դրանց շնորհիվ ես փորձ ձեռք բերեցի։
5. Ես չեմ նախանձում։
6. Ես ոչ մեկի հետ ինձ չեմ համեմատում։
7. Ես ինձ բարյացկամ մարդ եմ համարում։
8. Ինձ դուր է գալիս բարձրաձայնել իմ տարիքը։
9. Ինձ դուր է գալիս բարձրաձայնել իմ մասնագիտության մասին։
10. Ինձ դուր են գալիս հաճոյախոսություններն իմ մասին։
Արդյունք՝
Մինչև 12 միավոր
ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ
Հիանալի արդյունք, որն ասում է այն մասին, որ Դուք Ձեզ անսահման սիրում եք։ Սիրում եք Ձեզ այնպիսին, ինչպիսին, որ կաք ու թերություններ չեք փնտրում ինքներդ Ձեր մեջ։ Դուք վստահ եք Ձեր եզակիության և անկրկնելիության վրա։ Հենց այսպիսի մարդն է կարողանում հասնել ամեն ինչի՝ նա իր գործի հիանալի մասնագետն է, ով ի վերջո հասնում է հաջողության (այդ թվում, ֆինանսական), նա հիանալի ծնող է, ով կարողանում է իր երեխայի մեջ սեր ու վստահություն արթնացնել։ Մնացեք այնպիսին, ինչպիսին, որ կաք։
15-20 միավոր
ԴԵՌ ԱՃԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԵՔ
Ինչպես շատերը, Դուք նույնպես կասկածում եք Ձեր ունակությունների վրա։ Սակայն, ընդհանուր առմամբ, փորձում եք սովորել սիրել ու ընդունել ինքներդ Ձեզ այնպիսին, ինչպիսին, որ կաք։ Դուք ճիշտ ուղու վրա եք։ Փորձեք ավելի հաճախ լսել ինքներդ Ձեզ, ուշադրություն դարձրեք Ձեր ցանկություններին ու հաշվի նստեք Ձեր կարծիքի հետ։
21 և բարձր միավորի դեպքում
ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ՈՒՆԵՔ
Ցավոք, Դուք այդքան էլ չեք սիրում Ձեզ։ Հավանաբար դա այն բանի պատճառով է, որ Դուք դժվար մանկություն եք ունեցել ու անընդհատ փորձել եք հասնել ու հավասարվել մյուսներին՝ «ինքնահաստատվել»։ Բարեբախտաբար այն, որ Դուք արդեն գիտակցում եք, որ իքներդ Ձեզ սիրելը ոչ միայն պետք է այլ նաև անհրաժեշտ է, կօգնի Ձեզ հաղթահարել այդ խոչընդոտը։ Այսուհետ անմիջապես ասեք, թե ինչն է Ձեզ Դուր գալիս, ինչը ոչ և արեք այն, ինչ ուզում եք։ Կտեսնեք, որ շուտով իրավիճակն ավելի լավը կդառնա։