fbpx

Ի՞նչ է կոնդենսատը պատուհանների վրա և ինչպես դրանից ազատվել

Գաղտնիք չէ, որ մետաղապլաստե պատուհանները շատ լավ են պահպանում տան տաքությունը: Հենց դա դարձավ գրավականը, որ դրանք հաջողությամբ փոխարինման եկան փայտյա պատուհաններին: Եթե դուք տեղադրում եք պլաստիկե պատուհանները ամռանը՝ ապա դժվար որևէ պրոբլեմ նկատեք, բայց ի՞նչ եթե դրանք տեղադրվում են աշնանը կամ ձմռանը:

Ծանո՞թ է ձեզ «կոնդենսատ» պատուհանների վրա արտահայտությունը: Դա հեղուկի գոլորշանման գոյացությունն է, որը տեղի է ունենում գերսառեցման ժամանակ: Ժողովրդական լեզվով ասած դա այն է, երբ քրտնում են պատուհանի ապակիները: Հենց ջեռուցման թերությունն է, որ բերում է կոնդենսատի առաջացմանը: Սովորաբար այն առաջանում է ապակիներին, երբ ջերմաստիճանը սենյակում իջնում է +18 աստիճանից:

Դուք պետք է նախորոք հոգ տանեք, որպեսզի բնակարանում կարգավորված լինի ջերմամեկուսացումը և օդափոխությունը:

Ինչպե՞ս լուծել այդ պրոբլեմը

Նախ, դուք կարող եք տեղադրել ջեռուցման հավելյալ աղբյուր: Այդպիսով դուք կբարձրացնեք սենյակի ջերմաստիճանը և զերծ կմնաք կոնդենսատից:

Երկրորդ, կարող եք ջերմամեկուսացնել պատերը՝ դրսից և ներսից: Դա հեշտ խնդիրներից չէ, բայց դուք այնպայման կզգաք արդյունքը: Ի դեպ, պատերի ջերմամեկուսացումը դրսից կապիտալի շահեկան ներդրում է, որովհետև այն օգնում է ձմռանը պահպանել տաքությունը, իսկ ամռանը՝ հովը: Իհարկե այդպիսի աշխատանք կատարելու համար ստիպված կլինեք դիմել բարձրահարկ աշխատանքներ կատարող ծառայությանը:

Երրորդ, ձեզ իրոք անհրաժեշտ է հոգ տանել հավելյալ օդափոխության մասին, որը կարելի է տեղադրել տանը:

Եթե դուք հետևեք այս խորհուրդներին, ապա շատ շուտով կմոռանաք թե ինչ բան է կոնդենսատը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ է կոնդենսատը պատուհանների վրա և ինչպես դրանից ազատվել
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշան, որոնք միշտ կառչած են հիշողություններից։ Իսկ դրանք խանգարում են նրանց առաջ շարժվել