fbpx

Տարերային աղետը զայրույթի մեջ՝ ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի

Մարդկային զայրույթը կարելի է համեմատել տարերային աղետի հետ: Այս հոդվածում կանդրադառնանք յուրաքանչյուր կենդանակերպի նշանի զայրույթին և այն կհամեմատենք որոշակի բնական աղետի հետ: Եվ այսպես․․․

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Խոյ – Հրդեհ

կենդանակերպի

Խոյերի մտերիմների բախտը բոլորից շատ է բերել: Նրանց ամեն օր հիշեցնում են, թե ինչպես պետք է իրենց պահեն այս նշանի ներկայացուցիչների հետ. «Թույլ մի տվեք գազի արտահոսք: Մի ծխեք անկողնում: Ստուգեք լարերի և էլեկտրական սարքերի սարքին լինելը»: Բայց հրդեհները միևնույնն է տեղի են ունենում նույնիսկ հենց այնպես: Խոյերի զայրույթը բռնկվում է անմիջապես, և միշտ ինչ-որ անհեթեթության պատճառով:

Հենց նոր ամեն ինչ լավ էր, և հանկարծ ի հայտ է գալիս բոցի սյուն, և եթե ծածկոց չգցես կրակի վրա, ոչինչ չի փրկվի։ Այն ամենը, ինչ ձեռք է բերվել տքնաջան աշխատանքով, ակնթարթորեն վերածվում է մոխրակույտի: Հետևաբար, տուժածներին մնում է երկու տարբերակ․ կա՛մ մարել՝ ստանալով այրվածքներ, կա՛մ փախչել, բայց հետո պետք է իմանալ, որ վերադառնալու այլևս հնարավորություն չի լինի։ Խեղճեր:

Ցուլ – ցունամի

Ցունամիի հիմնական վտանգը հանկարծակիությունն է. Հենց նոր արևը շողում էր, օվկիանոսի ափը հանդարտ էր և հանգիստ, և հանկարծ, բառացիորեն մեկ վայրկյանում, ջուրը նահանջում է, հատակը մերկանում է, իսկ հետո տասնյակ հազարավոր տոննա ջուր թափվում է ափ: Իսկ ամենավատն այն է, որ ցունամին չի կարելի կանխատեսել, քանի որ աղետի պատճառը ոչ թե փոթորիկ քամին է, այլ երկրաշարժը, որը տեղի է ունեցել ջրի տակ, ափից ինչ-որ տեղ հեռու։

Հասկանո՞ւմ եք:

Եթե ​​Ցուլը չի արձագանքում սադրանքներին, դա չի նշանակում, որ նրա ներսում ոչինչ չի պայթել։ Ծովի հատակը նոր է ճաքել նրա ներսում, և հարվածային ալիքը ջրի մահացու շերտ է տանում դեպի ափ։ Ընդհանրապես, երբ զոհը վերջապես հասկանա, որ Ցուլի համբերությունը հատել է, արդեն ուշ կլինի իրեն փրկելու համար։

Երկվորյակներ – Ավազամրրիկ

Երկվորյակները զայրացող են, բայց անկաշկանդ, դա այդպես է: Ճիշտ է նաև, որ Երկվորյակների զայրույթն ընդհանուր առմամբ կանխատեսելի է, ինչպես ավազամրրիկը։ Տեսնու՞մ ես անապատը։ Դե ուրեմն, մի մտեք ավազների մեջ, այնտեղ, միևնույնն է, ոչ մի հետաքրքիր բան չկա, և այս ավազաթմբերում անհետանալը հեշտից էլ հեշտ է:

Հայտնի չէ, թե կոնկրետ ինչու են աղետի ապագա տուժողներիը գնում դեպի ավազները, բայց հայտնի է, թե ինչու են նրանք ռիսկի դիմում. նրանց կողքով արդեն անցել է 10 քարավան, և բոլորը ողջ են մնացել։ Ամեն ինչ կարգին է: Ավազի փոթորկի մեջ հայտնվելու համար պետք է լինել բոլորովին անհաջողակ: Դե-դե: Նույն հաջողությամբ, օրինակ կարելի է խաղալ նաև ռուսական ռուլետկա: Բախտդ չբերե՞ց՝ դե ինչ այդպես էլ է լինում: Երկվորյակները մեղավոր չեն, որ փոթորիկը սկսվել է հենց հիմա: Նրանք դա չեն վերահսկում:

Խեցգետին – ամպրոպ

Խեցգետնի կատաղությունը ամպրոպ է, մեզ բոլորիս ծանոթ հաճախակի երևույթ։ Դուք կարող եք քայլել ամպրոպի ժամանակ, կարող եք հիանալ ամպրոպով և ձեզ լիովին ապահով զգալ։ Կայծակը ինչ-որ տեղ շատ հեռու է, իսկ ամպրոպը պարզապես աղմուկ է, բացարձակապես անվտանգ: Իսկ ինչ կախարդական բույր է տարածվում ամպրոպից հետո: Խեցգետինների հետ նույն պատմությունն է՝ նրանք շատ են աղմկում, բայց իրականում ոչ մեկին վնասելու նպատակ չունեն։ Իսկ վիճաբանությունից հետո նրանք իրենց մեղավոր են զգում ու հաշտության տորթ են թխում, որից երջանկության ու խաղաղության հոտ է գալիս։ Տան և հարմարավետության հոտ է գալիս:

Այնուամենայնիվ, կա մի բայց. եթե Խեցգետնին հաճախ հունից հանեն, մի գեղեցիկ պահին կայծակը կհարվածի հենց գլխապսակին։ Եվ, ի դեպ, դժվար թե այն մահացու հարվածի. գիտությանը հայտնի են դեպքեր, երբ կայծակը մի քանի անգամ հարվածել է նույն մարդուն։

Առյուծ – հրաբխի ժայթքում

Եթե ​​Առյուծը կատաղում է, ապա բոլորն անպայման կիմանան այդ մասին: Եվ վազելով կգան դիտելու՝ լավ իմանալով, որ վտանգում են իրենց կյանքը։ Ընդհանուր առմամբ, դա նման է հրաբխի ժայթքման. երբ հրաբուխն արթնանում է, մարդկանց մոտ ինքնասպանության հակումներ են առաջանում իրենց կամքին հակառակ:

Հասկանալի է, որ պետք է փախչել հրաբխից, բայց տեսարանն այնքան հմայող է, որ անհնար է աչքդ կտրել ու շարժվել։ Բարեբախտաբար, Պոմպեյի վերջին օր Առյուծը հազվադեպ է կազմակերպում: Բավական է, որ նրանք մատնանշեն իրենց մտադրությունները, որպեսզի շրջապատողները հասկանան, գիտակցեն ու ուղղվեն։

Կույս – ձնաբուք

Կույսը երբեք առանց պատճառի չի զայրանում, միայն ի պատասխան որոշակի գրգռիչների։ Կույսը իր զուգընկերոջը նախօրոք կտրամադրի այս նույն գրգռիչների ցուցակը՝ երկու օրինակով, գուցե նույնիսկ անձնական ստորագրությամբ։ Կույսը ձեզ կտա նաև գոյատևման հրահանգներ, սարքավորումներ և դեղամիջոցներ: Ընդհանուր առմամբ, դա նման է ձնաբքի. սովորաբար պատրաստված մարդիկ են հայտնվում դրա մեջ՝ լեռնագնացներ, ճանապարհորդներ և գիտարշավների անդամներ:

Ճիշտ է, դա միևնույնն է իրենց չի օգնում, քանի որ ձնաբքի ժամանակ անհնար է կողմնորոշվել, ընդհանրապես: Այսպիսով, եթե պատրաստվում եք վիճել Կույսի հետ, ապա պատրաստվեք այն բանին, որ մեկ րոպեից կկորցնեք ձեր կյանքի բոլոր ուղեցույցները և միայն կկկոցեք ձեր աչքերը: Այո, ավելի լավ կլինի չբացել բերանը. ձյուն կլցվի:

Տես նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 ամենաբռնկուն նշանները

Կշեռք – երաշտ

Կշեռքները երբեք հիստերիայի մեջ չեն ընկնում, չեն բղավում, չեն դոփում ոտքերով և աթոռ չեն նետում մտերիմների վրա: Որովհետև Կշեռքները վստահ չեն, թե արդյոք արժե դա անել: Գուցե հասկանա՞լ ու ներե՞լ։ Թե՞, ընդհակառակը, արհամարհանքով պատել ու կյանքից դուրս շպրտել։ Կշեռքները պետք է մտածեն, մի շեղեք ուշադրությունը: Մինչ Կշեռքները լուրջ որոշում են կայացնում (ճակատագրական, իհարկե, ինչպես Կշեռքների կյանքի բոլոր որոշումները), զայրույթի զոհը դանդաղ մահանում է, զրկվելով խոնավությունից, առանց որի կյանքն անհնար է։

Զոհը տանջվում է, լիզում է չորացած շուրթերը և կանչում կա՛մ անձրև, կա՛մ մահ, որը նրան կազատի այս տանջանքից։ Պետք է նշել, որ սովորաբար զոհը ողջ է մնում, քանի որ Կշեռքները բարեսիրտ են։ Դուք այդպես չե՞ք կարծում։ Ըստ ձեզ ավելի հեշտ է անմիջապես սպանե՞լ, առանց խոշտանգումների՞: Դուք Իսկական զայրույթից ոչինչ չեք հասկանում, ահա թե ինչ։

Կարիճ – երկրաշարժ

Կարիճին զայրացնելը լիովին ինքնասպանության նախաձեռնություն է: Որովհետև Կարիճը ժամանակ չի վատնում մանրուքների վրա, այլ անմիջապես ցնցում և կտոր-կտոր է անում հենց էությունը: Տուժողի ոտքերի տակից հողը փախցնելը այն տեխնիկան է, որն օգտագործում են Կարիճները:

Երկրաշարժից փրկություն չկա, բնականաբար, քանի որ փախչելու տեղ պարզապես չկա՝ մարդիկ դեռ չեն սովորել ինքնուրույն թռչել։ Ընդհանրապես, սա այն ամենն է, ինչ զոհը պետք է իմանա Կարիճի զայրույթի մասին։ Բայց, ոչ, ահա ևս մեկ բան. մագնիտուդը շատ դեպքերում կարելի է կանխատեսել: Սա չի օգնի, բայց չի էլ վնասի:

Աղեղնավոր – Ձնահյուս

Աղեղնավորներն իսկապես չեն սիրում բարկանալ, քանի որ գիտեն, որ ինչ-որ մեկն անպայման տուժելու է։ Աղեղնավորի զայրույթը սպանություն է, իսկ իրենք՝ Աղեղնավորները, շատ կարեկից և մարդասեր են: Ահա այսպիսի պարադոքս: Ահա թե ինչու են Աղեղնավորները զայրանում, ինչպես ձնահյուսը. ինչ-որ տեղ հեռու փխրուն մարդկանցից, որոնք կարող են ակամա սպանվել:

Այնպես որ, եթե Աղեղնավորը հանկարծ սկսեց շատ բարձր խոսել և հուսահատ ժեստիկուլյացիաներ անել, դուք պետք է կանչեք ուղղաթիռ և տարհանվեք: Նա չի խանգարի, եթե զոհը հասցնի։ Իսկ եթե չհասցնի՝ դե ի՞նչ արած: Միևնույն է, Աղեղնավորի հետ հանդիպում են միայն հուսահատ մարդիկ (օրինակ՝ ալպինիստները, ժայռամագլցողները և դահուկորդները): Նրանք գիտեին, թե որտեղ են, թող իրենք էլ դուրս գան իրավիճակից։

Այծեղջյուր – ջրհեղեղ

Այծեղջյուրի զայրույթը կանխատեսելի է և համեմատաբար անվտանգ։ Ինչպես տարին մեկ անգամ որոշ շրջաններում, անշուշտ, ջրհեղեղ է լինում, այնպես էլ Այծեղջյուրն իր ափերից դուրս է գալիս որոշակի պարբերականությամբ: Սովորաբար ոչ ոք դրանից չի տուժում, Այծեղջյուրն ամենևին էլ չի պատրաստվում որևէ մեկին սպանել, միայն փորձում է դաս տալ: Եվ դա նրան հաջողվում է։

Պատկերացնո՞ւմ եք, թե ամենաանվնաս ջրհեղեղից հետո որքան կեղտ է պետք փողոցից բահերով մաքրել։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան բան պետք է չորացնել։ Սրանք են Այծեղջյուրի կատաղության հետևանքները: Այծեղջյուրը կզայրանա կես ժամ, իսկ հետևանքներից ազատվելու համար կպահանջվի մեկ ամիս:

Ջրհոս – փոթորիկ

Փոթորիկը քամի է, որը փչում է ավելի քան 30 մ/վրկ արագությամբ։ Քամին, իհարկե, դատարկ տեղից չի առաջանում, բայց աստիճանաբար ուժ է ստանում։ Եթե ​​ձեր գլխարկն արդեն քշել տարել է, դուք, հավանաբար, պետք է քորեք ձեր գլուխը և մտածեք, թե որտեղ թաքնվել, այլ ոչ թե վայելել թարմ զովությունը՝ կանգնելով փողոցի մեջտեղում: Դե, ամեն դեպքում, պետք է հեռանալ ծառերից, գովազդային վահանակներից և վատ կայանված հեծանիվներից։

Ահա Ջրհոսն էլ փոթորկի նման է: Ջրհոսները միշտ զգուշացնում են՝ մի քիչ էլ… և ինչ-որ բան կհարվածի այնպես, որ չեք կարողանա  նույնիսկ ոսկորները հավաքել: Հետաքրքիր է, ինչո՞ւ նրանց երբեք ոչ ոք չի լսում, հը՞: Ո՞ւմ համար է հորինվել փոթորկի նախազգուշացումը:

Ձկներ – տորնադո

Տորնադոն մահաբեր ձագար է, մթնոլորտային հորձանուտ, որը պտտվում է այնպիսի արագությամբ, որ գոյատևելու նվազագույն հնարավորություն չի տալիս նրանց, ովքեր ներքաշվում են դրա մեջ: Միևնույն ժամանակ, տորնադոյից ոչ հեռու կարող է լինել գեղեցիկ եղանակ, խաղաղություն, լռություն և ընդհանրապես դրախտ։ Ձկների զայրույթը դա տորնադո է: Ձկները չեն անում բարձրաձայն պարզաբանումներ, Ձկները պարզապես նստում են քարացած դեմքով և ատելի հայացքով նայում վիրավորողին: Թվում է, թե մահից խուսափելը հեշտ է, գլխավորը չմոտենալն է։ Դե իհարկե, երազեք:

Տորնադոն միշտ շարժվում է։ Այն շարժվում է՝ ոչնչացնելով ամեն ինչ իր ճանապարհին և բեկորները քաշելով ձագարի մեջ: Այսպիսով, եթե Ձկների ներկայացուցիչը մռայլ է և լուռ, վազեք, նա պարզապես ուժ է հավաքում, այնուհետև նա աննկատ կհայտնվի, և ոչ մի հնարավորություն չի լինի փրկվելու: Մի թուլացեք: Մի խոսքով՝ Memento mori:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Տարերային աղետը զայրույթի մեջ՝ ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի
5 Second films
Ամենակարճ ֆիլմը