Երկրներն ունեն իրենց օրենքները։ Կան երկրներ, որոնց որոշ օրենքներ մեզ կարող են ոչ միայն տարօրինակ թվալ, այլ նաև՝ զվարճալի։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
- Հոլանդիայում ուսանողներն իրավունք ունեն չմասնակցել պարապմունքներին, եթե իրենց տանն անջատել են ջուրը:
- Չինաստանում արգելված է նմանակել Ջեկի Չանին և այդպիսով գումար վաստակել:
- Մերիլենդ նահանգում չի կարելի առյուծին տանել կինոթատրոն:
- Ինդոնեզիայում արգելված է առանց լոգանք ընդունելու մահանալ:
- Օհայո նահանգում աղջիկներին արգելված է պարել տանգո, եթե նրանց ոտքերի չափը գերազանցում է 46-ը:
- Կալիֆորնիայում արգելվում է փոշեկուլով մաքրել շներին:
- Ինդոնեզիայում ուսանողը, ում ծննդյան օրն է, իրավունք ունի պարապմունքների ժամանակ ըմպել շամպայն, բայց ոչ մի դեպքում իրավունք չունի հյուրասիրել իր ընկերներին:
- Մեքսիկայում ուսանողին տալիս են մեկշաբաթյա արձակուրդ, եթե իր ծննդյան օրը համընկել է քննության օրվա հետ:
- Իսպանիայում արգելված է փողոցն անցնել` ցատկոտելով:
- Գերմանիայում ուսանողն իրավունք ունի դասախոսից ընդմիջում խնդրել, եթե քաղցած է:
- Էստոնիայում արգելված են շուտասելուկները:
- Իսպանիայում աղջիկներին տրվում է քննությունը հանձնելու 4, իսկ տղաներին` 3 հնարավորություն:
- Չինաստանում արգելված է փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա համարվում է խառնվել ուրիշի ճակատագրին:
- Հնդկաստանում արգելված է մահանալ` առանց մտերիմներին նախազգուշացնելու:
- Սերբիայում արգելված է մահացած մարդկանց հետ լուսանկարվելը:
- Կալիֆորնիայում արգելված է կաթ չխմելը:
- Եթե Նորվեգիայում ուսանողը չի կարողանում չորս անգամից հանձնել քննությունը, ապա դասախոսը միանգամայն իրավունք ունի նրան ուղարկել հոգեբանի մոտ:
- Հնդկաստանում չի կարելի փղերի հետ զրուցել քաղաքականությունից:
Հրապարակման ներկայացրեց՝ Էլեն Հակոբյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով: