Եկեք տեսնենք թե ինչպիսի ամանորյա ավանդույթներ կան աշխարհի տարբեր երկրներում: Ահա մի քանի տարօրինակ, զվարճալի, հետաքրքիր ամանորյա ավանդույթներ:
Արգենտինա
Այս երկրում նույնիսկ երկու տարօրինակ ավանդույթ գոյություն ունի: Առաջինը՝ հագնել վարդագույն ներքնաշոր, որպեսզի գրավել սիրո հաջողությանը: Կարելի է պատկերացնել վարդագույն ներքնաշոր աղջկա հագին, բայց տղայի հագի՞ն…
Եվ ևս մեկ արգենտինական ավանդույթ՝ կեսգիշերին, երբ խփում են զանգերը, պարզել աջ ոտքը, որպեսզի տարին սկսվի աջ ոտքով:
Ավստրալիա
Այս հեռավոր երկրում ընդունված է Նոր Տարվա կեսգիշերին շրջել փողոցով և հարվածել թավային կամ կաթսային:
Բրազիլիա
Այս երկրի բնակիչները կարծում են, որ եթե Նոր Տարին դիմավորես ճերմակ զգեստներով, ապա կվախեցնես ու կվանես չար հոգիներին:
Այստեղ նաև առավել ակտիվները թռչում են 7 ալիքների վրայով (մեկական շաբաթվա ամեն օրվա համար), որպեսզի տարին լինի հաջողակ:
Եվ ևս մեկ բրազիլիական ավանդույթ՝ այս երկրի բնակիչները Նոր Տարվան ընծաներ են մատուցում Լիմանի աստվածուհուն, որը համարվում է ջրերի և ծովերի աստվածուհին: Աստվածուհին շատ է սիրում ծաղիկներ, այդ պատճառով մարդիկ ջուրն են նետում ծաղկեպսակներ, ծաղկեփնջեր և փայտե փոքրիկ նավակ լի ծաղիկներով: Համարվում է, որ եթե ընծան հետ եկավ, ապա աստվածուհին այն չի ընդունել:
Չիլի
Չիլիում ընդունված է տոնական սեղանին ուտել մեկ գդալ ոսպ, որպեսզի տարին լինի փողառատ և լինի լավ աշխատանք:
Նաև Չիլիի բնակիչները դեկտեմբերի 31-ին ավլում են տունը՝ հանելով այնտեղից վատ էներգիան:
Կոլումբիա
Կոլումբիացիները դեկտեմբերի 31-ին, ամբողջ օրը շրջում են փողոցներով, որքան հնարավոր է շատ քանակությամբ դատարկ ճամպրուկներով, որպեսզի տարին լինի լի շրջագայություններով և նոր տպավորություններով:
Էկվադոր
Այս երկրի բնակիչները Նոր Տարվան, կենտրոնական հրապարակում այրում են կնոջ տեսքով խրթվիլակ՝ անցնող տարվա սիմվոլ, որպեսզի անցնող տարվա բոլոր վատը գնա անցնող տարվա հետ: իսկ տղամարդիկ հագնում են կանացի հագուստներ, պատկերելով կախարդների և խնդրում են մետաղադրամներ, որպեսզի փրկեն «ամուսնուն կրակի վրա այրվելուց»:
Սալվադոր
Այստեղ կա զարմանալի մի ավանդույթ՝ մարդիկ ջարդում են ձուն բաժակի մեջ և ամբողջ Նոր Տարվա գիշերը այն թողնում պատուհանագոգին: Իսկ առավոտյան գուշակում են թե իր ձևով ինչի է նման այդ ձուն: Հենց այդ ձև հիշեցնող որևէ բանն էլ կտրվի գալիք տարում նրան, ով այդ ձուն ջարդել է:
Ֆինլանդիա
Խիստ ֆիները կանչում են հաջողությանը՝ սառցե ջրի մեջ լցնելով հալեցված մետաղ:
Գվատեմալա
Գվատեմալայի բնակիչները Նոր Տարվա գիշերը, ժամը 12-ին, ուսի վրայով նետում են 12 պեննի, այդ ընթացքում նայելով հակառակ ուղղությամբ: Ըստ նրանց ավանդույթի, դա արվում է, որպեսզի տարին լինի փողառատ:
Նիդերլանդներ
Այս երկրի բնակիչները Նոր Տարվա գիշերը ուտում են ավանդական ամանորյա ուտեստ՝ խմորե գնդեր, տապակած կարագի մեջ և վրան շաքարափոշի:
Ֆիլիպիններ
Այստեղ ընդունված է պայքարել չար ուժերի դեմ: Տանը միացնում են բոլոր լույսերը և բացում բոլոր դռները՝ ոչ միայն տան, այլ նաև պահարանների, որպեսզի բոլոր չար ոգիները դուրս կորչեն: Ի դեպ լույսերի վառման ավանդույթ ունենք նաև մենք՝ հայերս:
Պուերտո Ռիկո
Պուերտո Ռիկոյի բնակիչները ջրով լցնում են դույլերը, բաժակները և մինչև զանգերը հնչում են՝ դատարկում են դրանք տանից դուրս:
Շոտլանդիա
Առաջին հյուրի ավանդույթը սրբորեն պահպանվում է այս երկրում: Նա, ով առաջինը կմտնի տուն Նոր Տարվանից հետո, պետք է տանտերերին նվեր տա: Դա կարող է լինել ամեն ինչ՝ մետաղադրամներ, հաց, ցորեն, վիսկի: Այդ նվերը հարստություն կբերի այդ տուն:
Իսպանիա
Իսպանացիները հաճույքով են նշում և նրանց ավանդույթն էլ բավական հաճելի է: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն հարվածի հետ մեկական: Դա բարգավաճում կբերի նրան, ով դա կանի:
Վենեսուելա
Այստեղ ընդունված է դիմավորել Նոր Տարին դեղին ներքնազգեստերով, որպեսզի հաջողություն լինի: