fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Համո Սահյան - Ինչ արած,մարդ եմ

Համո Սահյան – Ինչ արած,մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

 

Նախորդ հոդվածըԻմ փոքրիկ արևը
Հաջորդ հոդվածըThe Beautified Project ☞ But I Can’t

կարդացեք նաև

Վստահող և բարի. Կենդանակերպի 5 միամիտ նշաններ

Որոշ մարդիկ ուրիշներին «ներսից, դրսից» տեսնելու գրեթե գերբնական ունակություններ ունեն, նրանք օժտված են բարձր ընկալմամբ և տպավորիչ կյանքի փորձով: Թվում է թե նրանց պարզապես...

Բարդ ԹԵՍՏ․ Դուք ուղղակի ունիկում եք, եթե Ձեր բազմագիտակությունը կարողանա հաղթահարել այս թեստը

Այս անգամ մեր թեստի հարցերը սովորականից բարդ են և ոչ բոլորը կարող են գերազանց անցնել այն: Սակայն եթե դուք կարողանաք գերազանց անցնել թեստը՝ կարող...

Նահանջ 2020 թվական. Փետրվարի 29-ի հոգևոր նշանակությունը

Օգտագործեք այս օրը առավելագույնս, հակառակ դեպքում ստիպված կլինեք սպասել այս պահին ևս 4 տարի: Ինչպես գիտեք, նահանջ տարին գալիս է յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ,...

ԹԵՍՏ ամենագետների համար

Ձեզ ենք ներկայացնում փոքրիկ, բայց ոչ այդքան պարզ ու հեշտ հարցերից բաղկացած թեստ: Կկարողանա՞ք անցնել: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն...

Ինչպիսի՞ գենետիկ «գծեր» են երեխաները վերցնում հայրերից, և ինչպիսի՞ «գծեր» մայրերից

Գենետիկան ամենախորհրդավոր և հետաքրքիր գիտություններից մեկն է: Իհարկե, երեխան ժառանգում է երկու ծնողների գեները, բայց նա հենց իր հորից կվերցնի գերիշխող մի քանի հատկություններ՝ ինչպես...