Մի քանի օր առաջ՝ մայիսի 12-13-ը տեղի ունեցավ այս տարվա ամենահզոր արեգակնային բռնկումը: Այն տևեց ուղիղ 24 ժամ: Փորձագետները նշում են, որ այդ իրադարձությունը առաջ բերեց այլ արեգակնային մրրիկներ, որոնք տեղի ունեցան հաջորդ օրերին:
Վերջին օրերի արեգակնային բռնկումները դասակարգվում են X դասին և համարվում են հնարավորից ամենահզորներից մեկը:
Մայիսի 12-ի արեգակնային բռնկումը հսկայական քանակով պլազմայի տաք ալիքներ է դուրս մղել, այսինքն տեղի է ունեցել կորալային նյութի ժայթքում, որը տիեզերքով տարածվում է 6.9 միլիոն կմ ժամ արագությամբ: Դեպի Երկիր այդ նյութը չի հասել, այդ իսկ պատճառով արբանյակներին, տիեզերագնացներին, որոնք գտնվում են օրբիտայում՝ վտանգ չի սպառնում:
[uppod video=”http://youtu.be/eKu61RdErMY” align=”center”]