Սիրտս ամառ է ուզում: Ես չափից շատ եմ սիրում ամառը: Ամռանը ամեն ինչ ինձ թվում է կյանքով լի: Եվ միշտ, չգիտեմ թե ինչու, ինձ թվացել է, որ իմ երջանկությունը գալու է ամռանը: Ամառ եմ ուզում…
Ուզում եմ երջանկանալ: Ես չգիտեմ դա ինչ է: Բայց լսել եմ, որ մարդիկ խոսում են, որ երջանկությունը դա այնէ՝ ինչ մարդը ամբողջ կյանքում ձգտում է, ասում են, որ երջանկությունը դա մարդու կյանքում ամենակարևորագույներից է: Իսկ ես չեմ տեսել ու չգիտեմ դա ինչ է:
Ամառ եմ ուզում ու երջանկանալ…