2023 թվականին մեր ժամանակների հանճարը՝ Սթիվ Ջոբսը, կարող էր դառնալ 68 տարեկան։ Մենք հիշում ենք նրա ոգեշնչող ասույթները՝ այն ժառանգություններից մեկը, որ թողել է գործարարը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
«Երբեմն կյանքը աղյուսով հարվածում է գլխիդ։ Մի կորցրեք հավատը:
Համոզված եմ, որ միակ բանը, որն ինձ օգնել է շարունակել, սերն է աշխատանքիս հանդեպ։ Դուք պետք է գտնեք այն, ինչ սիրում եք: Եվ սա ճիշտ է ինչպես աշխատանքի, այնպես էլ հարաբերությունների համար: Ձեր աշխատանքը լցնում է ձեր կյանքի մեծ մասը, և լիովին բավարարված լինելու միակ միջոցը՝ անել այն, ինչը ըստ ձեզ, մեծ գործ է: Եվ մեծ գործեր անելու միակ միջոցը սիրելն է այն, ինչ անում եք:
Եթե դեռ չեք գտել ձեր գործը, փնտրեք այն: Կանգ մի առեք: Ինչպես սրտային բոլոր հարցերի դեպքում, դուք կիմանաք, երբ կգտնեք այն: Եվ, ինչպես ցանկացած լավ հարաբերություններ, դրանք տարիների ընթացքում ավելի ու ավելի կլավանան: Հենց այդ պատճառով, փնտրեք, մինչև գտնեք: Կանգ մի առեք»:
«Արդեն 33 տարի ամեն օր նայում եմ հայելու մեջ և ինքս ինձ հարցնում. Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ, ես կցանկանայի՞ անել այն, ինչ պատրաստվում եմ անել այսօր: Եվ հենց որ մի քանի օր անընդմեջ պատասխանը «ոչ» է, ես գիտեմ, որ ինչ-որ բան պետք է փոխվի»։
«Մահվան մասին հիշելը լավագույն միջոցն է՝ խուսափելու մտքերից, որ կորցնելու բան ունեք: Դուք արդեն մերկ եք։ Դուք այլևս պատճառ չունեք ձեր սրտին չհետևելու համար»։
«Ձեր ժամանակը սահմանափակ է, այնպես որ մի վատնեք այն ուրիշի կյանքով ապրելով: Մի ապրեք ուրիշների մտքերով: Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը։ Եվ ամենակարևորը՝ համարձակ եղեք հետևել ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք ինչ-որ կերպ արդեն գիտեն, թե ով ես դու իրականում ուզում լինել»:
«Ապրիր այսօր, ոչ թե ինչ-որ մի օր, հետո: Որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի այդ «հետոն»: Եվ արդյոք դա ընդհանրապես կլինի»:
«Մի տխրեք անցյալի համար, այն չի եղել: Մի սպասեք ապագային, այն գոյություն չունի: Կա միայն ներկան: Որից կազմված է մեր ողջ կյանքը»։
Կարդացեք նաև՝ Խորիմաստ մտքեր Սթիվ Ջոբսից, որոնք մտածելու տեղիք կտան
«Ես շատ տարբեր կանայք եմ ունեցել, բայց իմ սեփական կանայք միշտ լավագույնն են եղել»:
«Հնարավոր չէ միացնել կետերը, նայելով առաջ. դրանք կարելի է միացնել միայն հետ նայելով: Այնպես որ, դուք պետք է հավատաք, որ ապագայում կետերը կմիանան: Պետք է հավատալ ինչ-որ բանի՝ կյանքին, ճակատագրին, կարմային… Այս մոտեցումը երբեք թույլ չի տվել ինձ ընկնել ոգով և իմ կյանքում ամեն կարևորի պատճառն է»:
«Միայն նպատակի առկայությունն է կյանքը իմաստավորում: Սա նպաստում է ոչ միայն առողջության և երկարակեցության բարելավմանը, այլև դժվար ժամանակներում ավելացնում է լավատեսության փոքր քանակություն»:
«Դուք պետք է ավելի հաճախ խոսեք ուրիշների հետ ձեր արածի մասին: Իհարկե, պետք չէ դա պարտադրել, լինել ինքնագոհ կամ մոլեռանդ ձեր հանդեպ, սա միայն կվախեցնի մարդկանց: Եվ, այնուամենայնիվ, չպետք է ամաչեք ճիշտ ժամանակին ուրիշներին պատմել ձեր արժանիքների մասին»:
«Ավելի լավ է վերցնել և հորինել վաղվա օրը, քան անհանգստանալ այն մասին, թե որքան վատ էր երեկ»:
«Այն ասացվածքը, որով ես առաջնորդվում եմ ամեն ինչում. «Դուք երբեք չգիտեք, թե ինչ եք փնտրում, մինչև չգտնեք այն»:
«Երբ սկսում ես որևէ խնդիր լուծել, առաջին հերթին մտքին են գալիս ամենադժվար լուծումները և մարդկանց մեծ մասը դրանով կանգ է առնում: Բայց եթե շարունակեք մտածել ավելին, եթե խորամուխ եք լինում խնդրի մեջ, եթե շերտ առ շերտ հանում եք կեղևը, ասես մաքրում եք սոխը, ապա գալիս եք ամենաէլեգանտ և պարզ լուծմանը։ Մարդկանց մեծամասնությունը պարզապես էներգիա կամ ժամանակ չունի դա անելու համար»: