fbpx

Ամբողջ ճշմարտությունը ստի մասին

Բոլորն էլ ստում են։ Թե՞ ոչ բոլորը։ Ոչ ոք չի կարող ասել։ Բայց որոշ վիճակագրական տվյալներ մեզ հայտնի են.

  • Շատ մարդիկ 10 րոպեանոց զրույցի ընթացքում ստում են 3 անգամ։
  • Մարդկանց 2%-ը գտնում են, որ սուտը երբեմն անհրաժեշտ է։
  • Մարդկանց 65%-ը կարծում է, որ նորմալ է հաճախ/երբեմն ստելը, որպեսզի չվիրավորես ինչ-որ մեկի զգացմունքները։
  • Մարդկանց 44%-ը գտնում է, որ կարելի է պատմելու ընթացքում հաճախ/երբեմն ճոխացնել իրադարձությունները, որպեսզի պատմությունը հետաքրքիր լինի։
  • Մարդկանց 37%-ը գտնում են, որ կարելի է հաճախ/երբեմն ստել սեփական տարիքի մասին։
  • Դեպրեսիվ մարդիկ ավելի ազնիվ են իրենք իրենց նկատմամբ, քան հոգեպես առողջները։ Երբ նրանք առողջանում են՝ դառնում են ավելի քիչ ազնիվ։

ZFJ1Y8co7m6hXJ3Alp0mgSMx43y3mg

  • Դեռահասների 98%-ը ասում են, որ ստում են իրենց ծնողներին։
  • Դեռահասների 98% ասում են, որ վստահությունը շատ կարևոր է անձնական հարաբերություններում։96-98%-ը ասում են որ ստելը անբարոյական է։
  • Դեռահասների 47%-ը ճիշտ են համարում երաժշտության ոչ լեգալ բեռնումը, իսկ խանութից գողությունը միայն նրանց 5%-ն է ճիշտ համարում։
  • Փորձի ընթացքում 32 դեռահասների բաժանել են 2 խմբի` բարձր և ցածր սոցիալական խավերի, ըստ նրանց ծնողների գործունեության։ Բարձր սոցիալական խավի երեխաները ավելի լավ են ստում։ Ավելի մեծ դեռահասները ավելի լավ են ստում, քան փոքրերը։
  • Ուսանողների 75%-ը խոստովանում են որ դառնում են «սերիական սուտասան», երբ խոսքը վերաբերում է գումար խնայելուն կամ աշխատանքի ընդունվելուն։
  • Ծնողների 40%-ը գտնում են, որ նորմալ է երբեմն ստել երեխաներին կապված նրանց անցյալի վատ վարքի հետ։

2aiTjWTTRdY5Cv75dMoxgaFiBpzZgk

  • Կանանց 68%-ը ստում են իրենց քաշի մասին։
  • Կանանց 91%-ը ասում են, որ որքան մեծանում են, այնքան ավելի հեշտ են սկսում ընդունել իրենք իրենց, և այնքան քիչ են ստում։
  • Ծառայողների 15%-ը բռնվել են ստի վրա անմիջապես աշխատատեղում։
  • Մարդկանց 16%-ը երբևէ ստել են՝ արդարանալով. «ինձ մեկ այլ զանգ է գալիս» կամ «ես քեզ ետ կզանգեմ»։
  • Համաձայն Ավստրալիայում իրականացրած հետազոտությունների՝ բժիշկների 73%-ը նշել էին որ լվացել են ձեռքերը, սակայն նրանցից ընդամենը 9%-ն էր իրականում դա արել։

VYLY8YdDCcrDsVNu05HfQtd6Ghdfe1

  • Կանանց 33%-ը ստում են իրենց փողային ծախսերի մասին, ինչպես և տղամարդկանց 26%-ը։
  • Ավտոապահովագրման ժամանակ 10 մարդուց 1-ը ստում է, որպեսզի նվազեցնի անդամավճարը։
  • 18-20 տարեկան մարդկանց 15%-ը խոստովանում են, որ անհավատարիմ են եղել իրենց զուգընկերոջը, 21-24 տարեկանների 11%-ն էլ է խոստովանում նույնը։
  • Տղամարդկանց 22%-ը ասում են, որ չէին ցանկանա նշել իրենց սեքսուալ զուգընկերուհիների քանակը։
  • Կանանց 61%-ը գտնում է, որ նորմալ է, երբ տղամարդը ստում է իրենց արտաքին տեսքի վերաբերյալ։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Ամբողջ ճշմարտությունը ստի մասին
Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ նշանները