fbpx

Սթեյս Կրամեր «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»: Մեջբերումներ գրքից։ Մաս 2

Նախկինում մենք արդեն ներկայացրել էինք հրաշալի մեջբերումներ Սթեյս Կրամերի «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքից։ Հիմա ներկայացնում ենք այդ գրքից ևս մի քանի մեջբերումներ։

Մահից առաջ պետք է անել այն ամենը, ինչ երբեք չես արել, և լինել այնտեղ, որտեղ երբեք չես եղել։

Մարդիկ կարող են փոխվել, իհարկե ոչ ամբողջովին, այլ մասնակի, ավելացնելով առավելությունները։

Ինչքան դժվար է սիրել նրան, ում հետ երբեք չես կարող լինել։

Եթե միշտ ինչ որ բանից վախենաս, էլ կյանքի հաճույքը ո՞րն է։

Առանց խաբելու անհնար է. մարդիկ խաբում են երկու պատճառով և միշտ, առաջին՝ նրանք ուզում են իրենց պաշտպանել, երկրորդ՝ նրանք ուզում են պաշտպանել իրենց համար կարևոր մարդու։

Մենք չենք կարողանում տարբերել լավ ու վատ մարդկանց, և այդ պատճառով վստահում ենք ամեն պատահածի։

Սխալները կյանքի դասերն են, միայն նրանց շնորհիվ ենք մենք հասկանում ինչն է վատ, ինչը լավ, դա մեր հայելին է դեպի շրջապատող աշխարհ։

Մահը ամենացավալի բանը չէ, ինչ կարող է լինել մարդու հետ։

Իրականում շատ ցավոտ է, երբ գիտակցում ես, որ քո սիրած մարդու կյանքը մազից է կախված։

Դժվար է սիրել մարդուն, երբ նա դա չի գնահատում։

Ինչու չի կարելի անխնա սպանել այն մարդկանց, ովքեր անխնա կոտրում են քո սիրտը։

Սերը միայն ցավ է բերում, այն թմրանյութի նման է, սկզբում դու նույնիսկ քեզ լավ ես զգում, իսկ հետո կոտրվում ես և սկսում ես մեռնել։

Ավելի հեշտ է լինել մենակ, քան շփվել, ապրել ուրիշների խնդիրներով։

Միայն բաժանության ժամանակ ես հասկանում, թե ինչքան թանկ է քեզ համար այդ մարդը։

Մանուկ հասակում մեզ թվում է, թե աշխարհը իդեալական է, բայց մեծանալով մենք հասկանում ենք, որ ցավոք դա այդպես չէ։

Կյանքն առանց ազատության դա խղճուկ գոյություն է։

Սերը և ընկերությունը կյանքի երկու ուղեկիցներն են, դրանցից յուրաքանչյուրը կատարում են շատ կարևոր դեր քեզ  համար։

Կյանքը մեկն է և չի կարելի բաց թողնել երջանիկ պահերը, որովհետև դրանք էլ երբեք չեն կրկնվի։

Հաճելի է իմանալ և զգալ, որ դու ինչ որ մեկին պետք ես։

Չկա ավելի վատ բան, քան հարազատ մարդու դավաճանությունը։

Ավելի լավ է լինել թույլ, բայց ինչ որ մեկի կողմից սիրված, քան թե լինել մենակ։

Եթե ուզում ես ապրել, ամեն ինչին կդիմանաս։

Քանի դեռ երիտասարդ ես, դու պետք է թափ տաս քո միջից հիմարությունը՝ երեկույթների, խմիչքի և անհավանական քայլերի միջոցով, որպեսզի հասուն տարիքում լինես ավելի հանգիստ, խելացի և լավ օրինակ ծառայես երեխաներիդ համար։

Եթե ինչ որ բան ես ուզում, դու պարտավոր ես հասնել դրան։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սթեյս Կրամեր «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»: Մեջբերումներ գրքից։ Մաս 2
Մի պահ մոռանում ենք Արմենչիկին, օդնոկլասնիկները և անդրադառնում ենք Շարականներին. բժշկում ենք մեր հոգիները